Friday, March 29, 2024

դեղապատ

ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԱՊԱՏ ԵՎ ՈՉ ԴԵՂԱՊԱՏ ՍՏԵՆՏԵՐԻ ՄԻՋԵՎ

– Ի՞նչ դեր է կատարում կյանքի ստենտը: Ի՞նչ տարբերություն կա դեղապատ եւ ոչ դեղապատ ստենտերի միջեւ: Ստենտավորումից հետո ինչպե՞ս է վերականգնվում հիվանդը: Հարցին պատասխանում է «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական-սրտաբանական կենտրոնի ղեկավար, միջամտական-առիթմոլոգ, բ.գ.թ. ՄԻՀՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. – Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) լայն տարածված է ամբողջաշխարհում, եւ եթե զարգացած երկրներում ՍԻՀ հիվանդացությունըեւ կ ապակցված բարդությունների հաճախականությունըաստիճանաբար նվազում են, ապա զարգացող երկրներում, որոնցդասին պատկանում է նաեւ Հայաստանը, ՍԻՀ հիվանդացությունըշարունակում է աճել, ինչը պայմանավորված է մի շարք տարածվածռիսկի գործոններով, որոնցից են ծխախոտի եւ ալկոհոլիչարաշահումը, ճարպակալումը, հիպոդինամիան(սակավաշարժությունը) եւ այլն: ՍԻՀ ասելով` մենք հասկանում ենքմի վիճակ, երբ սրտամկանի արյունամատակարարումը չիհամապատասխանում բնական պահանջին, այսինքն` սրտամկանը ինքնին ստանում է ավելի քիչ թթվածին եւսննդարար նյութեր, քան անհրաժեշտ են բնականոն գործունեության համար: Ընդունված է համարել, որհիվանդության հիմքում հիմնականում ընկած է սիրտը սնուցող պսակաձեւ զարկերակներով արյան հոսքիխանգարումը, որի հիմքում կամ անոթի խցանումն է, կամ սպազմը: Սրտամկանի սուր ինֆարկտ, անկայունստենոկարդիա, լարման կայուն եւ հանգստի ստենոկարդիաները ՍԻՀ արտահայտման ձեւերիցեն: Ժամանակակից բժշկագիտությունը առաջարկում է դեղորայքային բուժման զուգահեռ՝ կատարելմիջամտական ճանապարհով ռեւասկուլյարիզացիա, ինչը նշանակում է պսակաձեւ զարկերակով արյանհոսքի վերականգնում ստենտի իմպլանտացիայի կամ բալոնային դիլատացիայի ճանապարհով: Այսճանապարհով մեխանիկորեն բացվում է անոթի լուսանցքը, ինչը ապահովում է արյան մատակարարումըդեպի սրտամկան:Սկզբնական շրջանում ստեղծվել են ոչ դեղապատ ստենտեր, որոնց կիրառման ընթացքումհայտնի դարձավ, որ հնարավոր են մի շարք բարդություններ, որոնց դեմ պայքարի նպատակով ստեղծվել ենդեղապատ ստենտեր, որոնք իրենցից ներկայացնում են հատուկ դեղով պատված մետաղական զսպանակներ: Ռեւասկուլյարիզացիան, ընդհանուր առմամբ, եւ ստենտավորումը, մասնավորապես, դա ՍԻՀ բուժմանընդամենը մեկ փուլն է, որից հետո պացիենտը պետք է գտնվի բուժող բժշկի հսկողության տակ, կատարի բոլորխորհուրդները եւ ընդունի նշանակված բուժումը: ՍԻՀ բուժման ժամանակ պետք չէ մոռանալ, որհիմնականում առկա են ռիսկի գործոններ, որոնց վրա կարելի է ազդել կենսակերպը փոխելով եւ առողջապրելակերպ վարելով:   ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Read More
x Close

Like Us On Facebook