Thursday, March 28, 2024

Պահպանակ

ՀիվանդություններՆորություններ

Պահպանակի oգտագործման սխալները

Պահպանակը հակաբեղմնավորման լավագույն տարբերակներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում: Ի՞նչ սխալների մասին է խոսքը Սխալ 1՝ Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի: Սխալ 2՝ Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակի օգտագործումը.նման պահպանակները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն ոչ սեռավարակներից: Եթե լատեքսից ալերգիա ունեք, կարող եք պոլիուրետանից պատրաստված պահպանակներ օգտագործել: Սխալ 3՝ Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել, տաք առարկաներին մոտ դնել կամ թողնել արևի տակ: Պահպանակն այս ամենից կորցնում է իր ամրությունը: Սխալ 4՝ Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել: Սխալ 5՝ Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը(վազելին, մանկական նրբաքսուկ). սա պահպանակի վրա անցքեր ու պատռվածքներ է առաջացնում: Սխալ 6՝ Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը. այս դեպքում պահպանակը պարզապես կարելի է դեն նետել, քանի որ անհնար կլինի այն հագնել: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Read More
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Խորհուրդներ սեքսոլոգից. Ընդհատված սեռական ակտ,հղիությունից պաշտպանվելու մեթոդներն ու պահպանակի տեսակները

Armdaily.am-շարունակում է  «Խորհուրդներ սեքսոլոգից»  շարքը, որում  բժիշկ-սեքսոլոգ  Անդրոնիս Ղարիբյանն անդրադառնում է մեր ընթերցողներին հուզող կարեւոր խնդիրներին։ Այս շաբաթ խոսել ենք հղիությունից պաշտպանվելու մեթոդների, պահպանակների լավ

Read More
ՆորություններԺամանց

Ով է օգտագործել առաջին պահպանակը

Պահպանակը մարդկության պատմությանը հայտնի ամենառաջին բեղմնականխիչ միջոց է: Պահպանակի պատմությունը սկիզբ  է առնում մեզանից հազարավոր  տարիներ առաջ: Ենթադրվում է ,

Read More
x Close

Like Us On Facebook