Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կոխլեար իմպլանտանցիայի խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի հիմնադրման 25 ամյակին:

2017թ. սեպտեմբերի 04-ին Երևանի ներկայանալի հյուրանոցներից մեկի `“Անի Պլազա Հոթել”-ի կոնֆերանսների դահլիճում անցկացվեց կոխլեար իմպլանտանցիայի խորագրով միջազգային կոնֆերանս` նվիրված Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի հիմնադրման 25 ամյակին:

Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքը հիմնադրվել է 1992թ.-ին պրոֆեսոր Հարություն Քուշքյանի մտահաղացմամբ: Իր հիմնադրման օրից ի վեր բաժանմունքում կիրառվում են բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներ: Վերջին տարիներին ՔԿԱ բաժանմունքում անցկացվում են լսողության վերականգնման վիրահատություններ, ինչը կարելի է համարել ումիկալ ձեռքբերում բժշկության այս ոլորտում: Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններում , որոնք անցկացվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, ներգրավված է նաև Էրեբունի ԲԿ-ն , որը հնարավորություն է տալիս վերականգնել լսողությունը և բուժել դժվարալսությունը:

Բազմաթիվ հյուրեր, ինչպես մերձավոր( Ռուսաստան, Ուկրաինա), այնպես էլ հեռավոր արտասահմանից ( ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Մակեդոնիա, Իրան ) ելույթ ունեցան զեկույցներով և ներկայացրեցին կոխլեար իմպլանտացիայի ոլորտում նորագույն ձեռքբերումները: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԵՊԲՀ-ի ռեկտոր Ա.Մուրադյանը, կոնֆերանսի պատվավոր նախագահ, ՀՀ ԲԳԱ թղթակից անդամ , Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար , բ.գ.թ. , պրոֆեսոր Ա.Կ. Շուքուրյանը:

2003թ.-ին կոխլեար իմպլանտացիայի բնագավառում համագործակցության հիմքեր դրվեցին Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի և Կալիֆորնիայի UCLA համալսարանի միջև: Այս ծրագրի իրականացմանը աջակցեցին Կալիֆորնիայի UCLA համալսարանի գլխավոր վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը:

Կալիֆորնիայի UCLA համալսարանի գլխավոր վիրաբույժ Ակիրա Իշիյաման նշեց, որ Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքը, որը ղեկավարում է պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը, համարվում է առաջատարներից մեկը, իսկ Հայաստանում այն միակ կոխլեար իմպլանտացիայի կենտրոնն է: Վիրահատությունները կատարվում են 2004թ-ից: Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն են կատարում միայն Էրեբունի ԲԿ-ում: Մինչ օրս կատարվել են հարյուրավոր վիրահատություններ: Հիմա նույնպես, անկախ գիտաժողովից, Էրեբունի ԲԿ-ում կատարվեցին մի քանի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ:

Բժիշկ-աուդիոլոգ, Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի առաջատար մասնագետ Ա. Մարտիրոսյանը նշեց`

– Էրեբունի ԲԿ-ն արդեն երկար տարիներ է ինչ համագործակցում է Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ , և ունի բավականին պատրաստված մասնագետներ: Այսօրվա գիտաժողովը ՝ փուլայիններից մեկն է մեր բաժանմունքի գործունեությունում ։ Այն թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել մեր գործունեության սկզբնական փուլի, , և մեր այսօրվա ձեռքբերումների միջև: Ուրախ եմ և հպարտ այն հաջողություններով , ինչին հասել ենք այս ոլորտում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook