Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Այսօր Սուրբ Վալենտինի օրն է. Սիրո տոնը նշվում է ավելի քան 16 դար…

Փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը: Հետաքրքրական է, որ սիրո տոնը նշվում է ավելի քան 16 դար՝ չնայած, որ սիրո թեմայով տոների  նախապատմությունը շատ ավելի հին է ու հասնում է մինչև հին հեթանոսական ժամանակներ: Օրինակ՝ հին հռոմեացիները փետրվարի կեսերին նշում էին էրոտիզմի տոնը՝ Lupercalia-ն:

Ինչ վերաբերում է Սուրբ Վալենտինի տոնին, ապա ամեն ինչ սկսվել է մոտավորապես 296թ.-ին՝ Վալենտին անունով քրիստոնյա քահանայից: Հռոմեական կայսրությունում իշխում էր Կլավդիոս 2-րդ կայսրը: Պատերազմի մեջ գտնվող հռոմեական բանակը ռազմական արշավների համար զինվորների սուր պակաս էր զգում, ու կայսրը համոզված էր, որ դրա պատճառը լեգեոներների ամուսնացած լինելն ու ընտանիք ունենալն է: Կլավդիոս 2-րդի կարծիքով՝ ամուսնացած զինվորը մտածում է ոչ թե կայսրության փառք ու պատվի, այլ ընտանիքը պահելու անհրաժեշտության մասին:

Ուստի՝ իր զինվորների մարտական ոգին պահպանելու համար կայսրը նրանց արգելել է ամուսնանալ:
Եվ թեպետ կայսրն ամենակարող էր ու նրա հրամանից ոչ ոք չէր համարձակվի շեղվել, այնուհանդերձ՝ Կլավդիոսը չէր կարող արգելել զինվորներին սիրահարվել: Բարեբախտաբար, զինվորներին օգնության է եկել Վալենտին անունով քահանան՝ հռոմեական Տերնի քաղաքից:

Картинки по запросу st valentine

Հավանաբար, նա շատ ռոմանտիկ անձնավորություն էր, քանի որ շատ էր սիրում հաշտեցնել գժտվածներին, գրել սիրային նամակներ ու լեգեոներների անունից իրենց սիրելի աղջիկներին ծաղիկներ նվիրել:
Երբ այդ մասին իմացել է կայսրը, նա որոշել է վերջ տալ քահանայի «հանցավոր գործունեությանը», ինչից հետո Վալենտինին մահապատժի են դատապարտել: Սակայն այս պատմության ամենահուզիչ պահն այն էր, որ Վալենտինը նույնպես սիրահարված էր՝ բանտապահի դստերը: Մահապատժից մեկ օր առաջ քահանան սիրած աղջկան հրաժեշտի նամակ է գրել ու ստորագրել՝ «Քո Վալենտին»:

Ավելի ուշ Վալենտինը սրբադասվել է Կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 496թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր:
Ժամանակակից աշխարհում այս օրն ընդունված է իրար նվերներ, «վալենտինկաներ», շոկոլադ, ծաղիկներ, զարդեր տալ: Հետաքրքրական է, որ Դանիայում մարդիկ փետրվարի 14-ին սիրելիներին չորացրած սպիտակ ծաղիկներ են նվիրում:

Եվ մինչ բազմաթիվ երկրներ նշում են այս սիրառատ տոնը, աշխարհում կա մի պետություն, որտեղ Սուրբ Վալենտինի տոնը պաշտոնապես արգելված է: Խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է, որտեղ փետրվարի 14-ը նշելու համար խոշոր տուգանքներ են սահմանված:

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook