Thursday, May 2, 2024
Նորություններ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:

Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները,  նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել և հավելել, որ  Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:

Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել  համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook