Saturday, April 27, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարության նոր գլխավոր հոգեբույժն Արեգա Հակոբյանն է լինելու

Հայաստանի առողջապահության նախարարության նոր գլխավոր հոգեբույժն Արեգա Հակոբյանն է լինելու: Այս մասին հաղորդել են NEWS.am Medicine-ի աղբյուրները: «Ավան» հոգեբուժական կլինիկայի ղեկավարը կփոխարինի Սամվել Թորոսյանին, որը նախարարության գլխավոր հոգեբույժն է եղել վերջին մի քանի տարիներին, ինչպես նաեւ գլխավորել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկան, իսկ վերջերս թոշակի է անցել:

NEWS.am Medicine-ի թղթակցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նախարարի հրամանը, որի համաձայն Արեգա Հակոբյանը նշանակվելու է նոր գլխավոր հոգեբույժ, կա, բայց այն դեռ չի ստորագրվել:

Հիշեցնենք, որ Սամվել Թորոսյանի՝ ԱՆ գլխավոր հոգեբույժի եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո «Նուբարաշեն»-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Նորք» կլինիկայի տնօրենի պաշտոնը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հաղորդեց, որ երկու կլինիկաները՝ «Նորք»-ն ու «Նուբարաշեն»-ը միավորվելու են: «Նորք»-ի 150 հիվանդները տեղափոխվելու են «Նուբարաշեն» եւ «Ավան»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook