Երեխան չի կարող ամբողջ կյանքն ապրել Ձեր փեշից բռնած:Խորհուրդներ մեծերին
Երեխան չի կարող ամբողջ կյանքն ապրել Ձեր փեշից բռնած: Վաղ թե ուշ վրա է հասնում նրան մենակ թողնելու պահը. թեկուզ շատ կարճ ժամանակով: Եթե Դուք որոշել եք նորից աշխատանքի գնալ, հավանաբար պետք է դայակ գտնեք կամ երեխային մանկապարտեզ ուղարկեք:
Այդ բաժանումը երկուսիդ համար էլ հեշտ փորձություն չի լինի, եթե մանավանդ երկուսդ էլ դրան պատրաստ չեք: Ի դեպ, որքան շատ եք Դուք հուզվում, այնքան ավելի շատ կհուզվի փոքրիկը: Այնպես որ, մոտակա բաժանմանը պետք է նախապես պատրաստվել:
Հնարավոր է, որ երեխան արդեն առանց Ձեզ մեկ-երկու ժամ մնացել է ազգակակնների և հուսալի դայակի հետ (ծծկեր հասակում): Բայց երբ երեխան մի քիչ մեծանում է, այդպիսի <փորձրը> հաջողությամբ չեն ավարտվի: Երեխայի մեջ արթնանում են առաջին մանկական վախերը, որոնց հետ պետք է հաշվի նսել: Ամենակարևորն այդ դեպքում երեխային լավ բացատրելն է, որ Դուք անպայման կվերադառնաք, քանի որ երեխայի ամենաուժեղ վախը ծնողներից լքված լինելու զգացումից է առաջանում: Միայն այն դեպքում, երբ երեխան համոզվում է, որ Ձեզ կրկին կտեսնի, հնարավոր է նրա ուշադրությունը շեղել և ուրիշ բանով, ուրիշ մարդկանցով զբաղեցնել:
Երեխան որքան հաճախ է շփվում ուրիշ երեխաների հետ, որքան շատ է Ձեզ հետ հյուր գնում և ծանոթանում մեծերի աշխարհին, այնքան ավելի հեշտ է հարմարվում նոր հանգամանքներին ու միջավայրին, ավելի արագ է կտրվում այն մտքից, որ Դուք կողքին չեք:
Երեխային մեկ կամ երկու ժամով թողեք այն մարդու մոտ, որի հետ իրեն համեմատաբար լավ է զգում: Երբ նա վարժվի առանց մայրիկի մնալու. բաժանման ժամանակահատվածը քիչ-քիչ ավելացրեք:
Առաջին օրը առանց մայրիկի
Սկզբի համար ստեղծեք տոնական տրամադրություն, երեխային բացատրեք, որ դա նրա կյանքի <Համարյա մեծ դառնալու> առաջին օրն է: Եթե դուք շատ եք հուզվում, որ Ձեր փոքրիկին թողնում եք ուրիշի մոտ, աշխատեք գոնե ցույց չտալ: Առաջին օրը երեխային մի քիչ շուտ տարեք մանկապարտեզ, քանի որ <հրաժեշտի> պահը արող է շատ երկարել: Նախապատրաստվեք որոշակի քանակությամբ դառը արցունքներ տեսնելուն, բայց մի գայթակղվեք, երեխան ավելի արագ կվարժվի առանց Ձեզ մնալուն, քան Դուք կարծում եք: Նախապես դայակին պատմեք սովորությունների, սիրած ու չսիրած բաների մասին: Օրինակ՝ ինչ բառերով եք նրան գիշերանոթրին նստեցնում և այլն:
Երբ երեխան տուն վերադառնա, նրան մեծ ուշադրություն նվիրեք, հարցրեք, թե ինչ է արել մանկապարտեզում, ում հետ է խաղացել, որ խաղաղլիքն է դուր եկել և այլն: Եթե նկատում եք, որ երեխան տխուր է, փորձեք պարզել, թե դա <առաջին օրվա> ախտանիշ է. թե կան ավելի լուրջ պատճառներ, և ձեռնարկեք համապատասխան միջոցներ:
Երեխան անծանոթներից վախենում է, բայց ուրիշ մեծերի հետ ծանոթությունը օգնում է երեխային լավ նախապատրաստվել մայրիկից մոտակա բաժանմանը:
Խորհուրդներ մեծերին
Երեխայի համար ամենակարևորը Ձեր սերն է իր նկտմամբ:
Միշտ ուշադիր եղեք, երբ երեխան ինչ-որ բան է պատմում Ձեզ:
Հետևողական եղեք:
Մեկուկեսից երեք տարեկան երեխաների մեծ մասը հաճախ է կամակորություն անում:
Եթե երեխան սկսել է կամակորություն անել կամ չի ենթարկվում, հիշեք, թե դա որ պահին տեղի ունեցավ և աշխատեք պարզել պատճառը:
Երեխային ընտրության հնարավրություն տվեք:
Եթե երեխային <ոչ> եք ասում, անպայման բացատրեք պատճառը:
Երեխային մի նախատեք մանրուքների համար:
Եթե սխալ եք , ներողություն խնդրեք:
Միշտ կարողացեք զսպել Ձեզ: Հիշեք, որ ձեզնից մեկն ու մեկը պետք է մեծ, հասուն լինի: Ձեզ երեխայի նման մի պահեք: