Friday, May 3, 2024
Նորություններ

Ինչը կարող է դառնալ ատամների գույնի փոփոխության պատճառ

Ատամների էմալի գույնը կախված է բազմաթիվ արտաքին և ներքին գործոններից։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Տաթևիկ Պետրոսյանը։

Մասնագետի խոսքով՝ ատամների գույնի փոփոխության, ինչպես նաև էմալի հաստության հարցում էական դեր է խաղում ժառանգականությունը։ Որքան ամուր է էմալը, այնքան քիչ ազդեցություն են ունենում դրա գույնի վրա տարատեսակ գործոնները, իսկ դրանց շարքին են դասվում ծխախոտի և որոշ մուգ գույն ունեցող ըմպելիքների (օրինակ՝ սուրճ, թեյ, գինի, լոռամրգի մորս և այլն) գործածությունը։

«Դրանք ատամների վրա պիգմենտային մոլեկուլներ են թողնում, որոնք էլ գունավորում են առաջացնում։ Ատամների վրա կարող է ազդել նաև սննդակարգում նռան, մոշի, կեռասի ու բալի գործածությունը», – նշել է բժիշկը։
Նա նաև հավելել է, որ ատամների գույնի վրա կարող են ազդել տարիքային փոփոխությունները, որոշ դեղամիջոցների ընդունումը, բերանի խոռոչի վարակները, ինչպես նաև վնասվածքներն ու անհաջող վիրահատական միջամտությունները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook