Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ինչ վտանգավոր խանգարումներով կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի մակարդակի բարձրացումը

Օրգանիզմում հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, սակայն քչերին է հայտնի, որ ոչ պակաս վտանգավոր կարող է լինել նաև արյան մեջ այս սպիտակուցի չափազանց բարձր մակարդակը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում ասել է ռուս հանրահայտ թերապևտ ու հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան։

Մասնագետի խոսքով՝ արյան մեջ հեմոգլոբինի ու էրիթրոցիտների մակարդակների բարձրացումը բավական վտանգովոր է և լուրջ պատճառ է հանդիսանում հեմատոլոգի մոտ բուժզննում անցնելու համար։ Եթե դրա հետ մեկտեղ հիվանդը գանգատվում է նաև մշտական քորից, որն ավելի է ուժգնանում լոգանքից հետո, ապա բարձր է արյան քաղցկեղի զարգացման հավանականությունը։

«Դա կարող է պոլիցիտեմիա լինել։ Սա արյան օնկոլոգիական հիվանդություն է, ուստի հարկավոր է անպայման արյան մանրակրկիտ հետազոտություն անցնել՝ պարզելու համար՝ արդյոք արյան մյուս տարրերի մակարդակը բարձր է, թե ոչ», – նշել է բժիշկը՝ ընդգծելով, որ հաճախ հիվանդներն այս ախտանշանը վերագրում են ջրից կամ հիգիենայի պարագաներից առաջացած ալերգիկ ռեակցիային, մինչդեռ պոլիցիտեմիայի ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Մալիշևայի պնդմամբ՝ արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակների բարձրացման դեպքում բժիշկը պետք է պարզի դրա պատճառն ու անպայման որևէ բուժում նշանակի, քանի որ այս դեպքում «շատը չի նշանակում լավ»

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook