Thursday, May 2, 2024
Նորություններ

Լոռու մարզում ներկայացվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգը

ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է առողջապահության ոլորտի բարեփոխումները, բուժաշխատողների հավաստագրման գործընթացի կազմակերպումն ու շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվությունը:

Կարևորելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրումը` Լենա Նանուշյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից, իսկ մինչ այդ պետք է ջանքեր գործադրել գործընթացը կազմակերպելու ուղղությամբ, որովհետև արդեն հունվարի 1-ին այն բուժաշխատողներն, ովքեր չեն ունենա անհրաժեշտ կրեդիտները, դուրս կմնան համակարգից:

«Մենք շահագրգռված ենք, որ մարզի բուժաշխատողները կարողանան հավաքել անհրաժեշտ կրեդիտները, քանի որ մարզերում անգամ մեկ մասնագետի բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, և այստեղ ենք բացահայտելու առկա խնդիրները, որպեսզի կարողանանք օգտակար լինել»,-նշել է Լենա Նանուշյանը:

Գործընթացին առնչվող պահանջների, ընթացակարգերի վերաբերյալ մասնակիցները հարցեր են հնչեցրել, նաև առաջարկվել են խնդիրների լուծման ուղիներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook