Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հղիության սրտխառնոցի եվ փսխման հետևանքները մոր եվ պտղի մոտ

ՀՍՓ բարդությունները մոր և պտղի մոտ

Բարդություններ մոր մոտ`

· Ջրազրկում.
– մեծացնում է դիաբետիկ կետոացիդոզի ռիսկը 1 տիպի շաքարային դիաբետով հիվանդ կանանց մոտ;
– մեծացնում է թրոմբոէմբոլիզմի, ինչպես նաև իմոբիլիզացիայի զարգացման ռիսկը:
· Էլեկտրոլիտների բալանսի խանգարումներհիպոքլորեմիկ ալկալոզ (հիմնագարություն), հիպոկալիեմիա և հիպոնատրիեմիա, որոնք դիտվում են շարունակական փսխում ունեցող բոլոր պացիենտների մոտ:

· Սպիտակուցների պակաս:

· Վիտամինների/միներալների անբավարարություն և դրա հետ զուգակցվող խնդիրներ, օր. թիամինի պակասը կարող է դառնալ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի զարգացման պատճառ: Այն լուրջ նյարդաբանական խանգարում է, որը զուգակցվում է սուր հոգեկան խանգարման, կարճաժամկետ հիշողության կորստի, ատաքսիայի, տեսողական խանգարումների, օր.` նիսթագմի և պերիֆերիկ նեվրոպաթիայի հետ: Վերնիկեի էնցեֆալոպաթիան կարող է հանգեցնել անդառնալի նյարդաբանական խանգարման:
· Ֆոլաթթվի անբավարարություն, որի հետևանքով զարգանում է երկաթի անբավարարությունը:

· Վահանաձև գեղձի դիսֆունկցիա, օր.«պսևդո-թիրեոտոքսիկոզ», երբ թիրեոտրոպ հորմոնների քանակը նվազում է, ազատ թիրոքսինի մակարդակը բարձրանում մԽԴ-ի (մարդու խորիոգոնադոտրոպինի) կողմից վահանաձև գեղձի ստիմուլյացիայի արդյունքում:
· Երիկամային դիսֆունկցիա (դառնալի ընթացք):
· Հիպերէմեզիսի հետ զուգակցվող լյարդային դիսֆունկցիա – ԱլԱՏ,
ԱսԱՏ մակարդակի բարձրացում, ցածր ալբումին, բարձր բիլիռուբին թերսնման և նյութաքայքայման (կատաբոլիկ) փոփոխությունների հետևանքով:

· Էրոզիվ-խոցային էզոֆագիտ: · Հոգեբանական խանգարումներ, օր. հետտրավմատիկ սթրեսային խանգարում, դեպրեսիա, հիպոխոնդրիա:
· Մելորի-Վեյսի համախտանիշ
· Փայծաղի պատռում
· Կերակրափողի պատռում
· Պնևմոթորաքս
· Երիկամային խողովակիկների մեռուկացում

Բարդություններ պտղի մոտ`

· Պտղի մահ` մոր մոտ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի զարգացման հետևանքով:

· Ներարգանդային աճի հապաղում (ՆԱՀ) կամ գեստացիոն տարիքի համար փոքր չափսեր, որոնք զուգակցվում են երկարատև հիպերէմեզիսի/բազմակի հոսպիտալացման և մարմնի քաշի ավելի քան 5% կորստի հետ:

· Թերսնվածությունը հղիության վաղ շրջանում պտղի ձևավորման ընթացքում, մեծացնում է երեխայի մոտ հասուն տարիքում քրոնիկ
հիվանդության զարգացման ռիսկը:
· Վաղաժամ ծննդաբերություն
· Վիժում

x Close

Like Us On Facebook