Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ո՞ր մթերքներն են արագացնում նյութափոխանակությունն ու նիհարելու պրոցեսը

Արդյունավետ նիհարելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել առողջ սննդակարգի եւ չանտեսել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Սակայն կան մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում՝ նյութափոխանակությունն ու նիհարելու պրոցեսն արագացնելու համար:

Ձիթապտղի ձեթ

Ձիթապտղի ձեթը մոնոհագեցած ճարպերի լավագույն աղբյուրներից է, որոնք ոչ միայն նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, այլեւ նպաստում մեծ քանակությամբ կալորիաներ այրելուն: Համարվում է, որ ձիթապտղի ձեթը 80%-ով յուրացվում է օրգանիզմի կողմից, մինչդեռ, օրինակ, արեւածաղկինը՝ ընդամենը 20%-ով:

download

Մրգեր

Հայտնի է, որ որոշ մրգեր ակտիվացնում են օրգանիզմում ճարպերի այրման պրոցեսը: Դրան նպաստում են թուրինջը, արքայախնձորը, պապայան, ազնվամորին: Սրանց բաղադրության մեջ ֆերմենտներ կան, որոնք օգնում են սպիտակուցների տրոհմանը, ճարպերի այրվելուն, նյութափոխանակության բարելավմանը: Իսկ ահա նիհարելու ցանկության դեպքում բանանով ու խաղողով տարվել պետք չէ:

Papaya-Pineapple-Milk

Սպիտակուցներ

Խորհուրդ է տրվում նաեւ սպիտակուցներով հարուստ մթերքներ օգտագործել. ձուկ, միս, ձու, կաթնաշոռ, լոբազգիներ, ընկուզեղեն: Սպիտակուցներով հարուստ սնունդը լյարդում ամինաթթուների է վերածվում, որոնք անհրաժեշտ են մկանային զանգվածը վերականգնելու համար:

Հարկավոր է զգուշորեն վերաբերվել պարզ ածխաջրեր պարունակող մթերքներին՝ քաղցրեղեն, ճերմակ ալյուրից պատրաստված ուտեստներ: Սրանք կտրուկ մեծացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի ակտիվ արտադրության եւ օրգանիզմում ճարպի պաշարի ավելացման:

protein-sources

 

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook