Thursday, May 9, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են

⚠️CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:
ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում:
ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները
❗️❗️15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են:
❗️ 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:
ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում`
✅ մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով,
✅ ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով,
✅անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավել հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:
ՀԻՇԵ՛Ք. ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`
🔺մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat,
🔺7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook