Friday, November 8, 2024
NewsHealthy lifestyle

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար
են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել
իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը։

Ահա 10 օգտակար մթերքներ, որոնք շատ հարուստ են բուսական մանրաթելերով:

1. Ամբողջական հացահատիկի հացը: Ամենաօգտակարը տարեկանի հացն է։ Այն ունի ցածր կալորիականություն, պարունակում է շատ մանրաթելեր, որոնք նվազեցնում են արյան մեջ առկա շաքարը և մաքրում մարսողական համակարգը:

2. Հացահատիկներ։ Նախաճաշին մեկ ափսե հացահատիկներով շիլան՝ կտրտած մրգերով, իդեալական տարբերակ է։ Այն գրեթե 14 գ մանրաթել է պարունակում։

3. Ոսպ և այլ հատիկավորներ: Ոսպի մեկ բաժակը պարունակում է մոտ 16 գ մանրաթել: Ավելին, այն երկաթի և ցինկի եզակի աղբյուր է, ինչպես նաև չի կուտակում տոքսիններ, ուստի համարվում է էկոլոգիապես մաքուր արտադրանք։

4. Հատապտուղներ` ազնվամորի, ելակ, հապալաս: Հատապտուղները մեծ մասամբ ունեն մանրաթելային հարուստ կազմ: Մեկ բաժակ ազնվամորին, որը գործնականում չի կորցնում օգտակար հատկությունները վերամշակման ընթացքում, պարունակում է 8 գ մանրաթել և ընդամենը 60 կկալ է։

5. Ավոկադո: Ավոկադոն տարբերվում է մանրաթելային բարձր պարունակությամբ. մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 12գ օգտակար մանրաթելեր: Այս պտուղը բարելավում է աղիքային միկրոֆլորայի կազմը, փորկապության դեմ կանխարգելիչ միջոց է:

6. Նուշ, պիստակ, ընկուզեղեն: Կալորիապես բարձր նուշը (30 գ նուշը պարունակում է 161 կալորիա), պարունակում է շատ սննդանյութեր՝ գրեթե 13 գ հագեցած ճարպեր, 3.4 գ մանրաթելեր, որը օրական առաջարկվող չափաբաժնի գրեթե 14 %-ն է կազմում։

7. Տանձը հարուստ է օգտակար մանրաթելերով։ Միջին չափի տանձը պարունակում է մինչև 5 գ մանրաթելեր: Այս պտուղը պարունակում ավելի շատ ֆրուկտոզա, քան գլյուկոզա։ Իսկ ֆրուկտոզան համարվում է օգտակար ենթաստամոքսային գեղձի գործառույթի համար:

Ամբողջական հոդվածը ՝ sotskiy.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook