Sunday, July 21, 2024
NewsHealthy lifestyle

Բժիշկը նշել է ամանորյա սեղանի ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքը

Ամանորի նախաշեմին նարկոլոգ Ալեքսեյ Լունկովը ալկոհոլի ընտրության վերաբերյալ խորհուրդներ է տվել։

Նա կոչ է արել հրաժարվել քաղցր ալկոհոլային խմիչքներից։ Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչու են դրանք վտանգավոր, հաղորդում է ФедералПресс պորտալը:

«Քաղցր ոգելից խմիչքների վտանգը ոչ միայն այն է, որ դրանք քաղցր են, ինչը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այլ նաև այն, որ դրանց մեծ մասը գազավորված է»,- նշեց մասնագետը։

Լունկովը հավելեց, որ գազավորված ոգելից խմիչքը կապված է կենսահասանելիության հետ: Այսինքն՝ զգալիորեն մեծանում է ալկոհոլի կլանումը։ Հարբածությունն ավելի արագ է տեղի ունենում նույնիսկ ցածր տոկոս ունեցող շամպայնի դեպքում:

«Քաղցր ոգելից խմիչքներից պետք է ամբողջությամբ հրաժարվել», – խստորեն խորհուրդ տվեց նարկոլոգը։ 

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook