Կորոնարոգրաֆիա

1. աջ և ձախ կորոնար զարկերակներ
Հետազոտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում: Որպես մուտք հանդիսանում են ազդրային, ճաճանչային զարկերակները:Կոնտրաստային նյութի օգնությամբ հնարավոր է լինում վիզուալիզացնել կորոնար աջ և ձախ զարկերակները
Կորոնարոգրաֆիայի ժամանակ բարդությունները զգալիորեն քիչ են հանդիպում այն կենտրոններում, որտեղ կատարվում են ավելի շատ թվով միջամտություններ փորձառու, արհեստավարժ մասնագետների կողմից:
Փոքր բարդություններն են կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիա, նեֆրոպաթիա, հեմատոմաներ:
Միջամտության տևողությունը կախված է միջամտության բարդությունից, զարկերակների նեղացումների քանակից և տեղակայումից:
ՄԻ քանի ժամից հիվանդը կարող է աստիճանաբար ակտիվանալ և չբարդացած դեպքում դուրս գրվել նույն կամ հաջորդ օրը:
Ապրեք Առողջ…..
Պատրաստեց՝ Բ.Գ.