Wednesday, December 4, 2024
News

ԿՐԾՔԻ ԽՆԱՄՔ

                                                                                               
Պարանոցը, լանջաբացվածքը և կուրծքը անբավարար խնամքի դեպքում, ժամանակից շուտ ծերանում են,  մաշկը  շուտ  է թառամում:
Կրծքերի  նկատմամբ  անհրաժեշտ է դրսևորել բավականաչափ ուշադրություն դեռրս  դրանց զարգացման պահից: Շարակցական հյուսվածքի բնածին թուլությունը, ավելորդ ճարպի կուտակումը,մարմնի զանգվածի  զգալի տատանումները   արագացնում են կրծքերի կախվելը: Կրծքի անատոմիական  կառուցվածքն այնպիսին է, որ դժվար է կանխել դրանց թուլանալը և կախվելը: Դրանք  կազմված են  գեղձային, ճարպային և շարակցական հյուսվածքներից:
Կրծքի ձևը և առաձիգությունը պահպանելու,  և վերականգնելու համար անհրաժեշտ  է պահպանել հետևյալ պայմանները.
  1.հագեք կրծքին հարմար  կրծկալ: Նեղ կրծկալը ճնշում և սեղմում է կուրծքը, որը  հանգեցնում է արյան շրջանառության խանգարման: Ազատ և լայն կրծկալը  բավականաչափ  չի պահում կրծքը և դրանք հեշտությամբ կարող են կախվել: Կրծկալը պետք է կուծքը պահի բնական տեղում, անբնական չմոտեցնելով և չհեռացնելով դրանք:
  2 Անհրաժեշտ է խուսափել մարմնի զանգվածի ավելացումից, մշակեք ճիշտ  կեցվածք, քանի որ կուզիկությունը նպաստում է  կրծքերի  կախվելուն:
  3.  Եթե   կրծքերը  մեծ են  և  ճարպային հյուսվածքի ավելորդ  կուտակումով, անհրաժեշտ է սննդակարգից հանել ճարպերը և ածխաջրերը, ավելացնելով  սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սնունդ: Կատարեք  մարմնամարզողական  վարժություններ:
  4.Փոքր, չզարգացած կրծքի դեպքում  սնունդը պետք է  հարուստ լինի  ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով, երկաթով: Դիմեք էնդոկրինոլոգի, որը  կարող է  ձեզ նշանակել  հորմոնայի պրեպարատներ և հետևել  հետագա ընթացքին:

Արյան շրջանառությունը, առաձիգությունը լավացնելու և կրծքի մաշկը  թարմացնելու համար  կարելի է օգտագործել `կամֆորայի սպիրտի, օղու և կիտրոնի հյութի  հավասար չափաբաժիններից պատրաստված  խառնուրդով  ,10 րոպե դնել թրջոց, որից հետո կրեմոտ ձեռքով կատարել մերսում հետևյալ եղանակով`- մի  ձեռքը վերև բարձրացրեք և մյուս ձեռքի ափով   կատարեք շոյող շարժումներ, սկսելով կրծքերի  մեջտեղից և շարունակելով  կրծքերի տակ, կողքերը  մինչև համապատասխան ուսը:   Կրկնեք 8-10 անգամ:Այնուհետև կատարեք երկու ձեռքով միաժամանակ 3-4 րոպե տևողությամբ շոյող շարժումներ երկու կրծքերի մեջտեղից վերև`կրծքագեղձերի վրա, մինչև թևատակերի փոսերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook