Ջրծաղիկ: ինչ անել?
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով, կարող է տարածվել բավական մեծ հեռավորության վրա- միջանցքներով ՝ հարևան սենյակներ և բնակարաններ: Ջրծաղիկի վիրուսը անկայուն է արտաքին միջավայրում, չի կարող փոխանցվել 3-րդ անձի և առարկանների միջոցով: Բնութագրվում է տենդով, մաշկի վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացումով: Հիվանդության աղբյուրը ջրծաղիկով հիվանդ մարդն է ՝հիվանդության գաղտնի շրջանի վերջին 2 օրվանից, մինչև վերջին ցանային էլեմենտի ի հայտ գակու 5-րդ օրը: Վիրուսը կարող է փոխանցվել մորից պտղին հղիության ընթացքում:
ՑԱՆ: Որոշակի հաջորդականություն չունի, կարող է սկսվել դեմքից, գլխից կամ վերջույթներից:Ափերի և ներբանների վրա գրեթե չեն առաջանում: Ջրծաղիկի բշտիկները չորանում են 1-2 օրվա ընթացքում՝ առաջացնելով կեղևներ որոնք չեն թողնում սպիներ: Ցանը ընթանում է քորով: Հիվանդը երբեմն կարող է ջերմություն ունենա մինչև 38, հազվադեպ 39-40 ջերմաստիճան:
Բուժում: Չբարդացած ջրծաղիկի դեպքում խորհուրդ է տրվում ամենօրյա լոգանքներ կալիումի պերմանգանատի լուծույթով: Բշտիկները պետք է մշակել ադամանդե կանաչի 1-2 տոկոսանոց սպիրտային լուծույթով: Քորը մեղմացնոլու համար կիրառվում են թրջոցներ,կոմպրեսներ սառը ջրով: Պետք է եղունգները լինեն կտրված՝քերծվածքների առաջացումը և նրանց ինֆեկցումը կանխելու համար: Երեխային նույն նպատակով հագցնում են բամբակյա ձեռնոցներ, չի կարելի կապել ձեռքերը: Չի կարելի ջրծաղիկի ժամանակ օգտագործել ԱՍՊԻՐԻՆ:
Ապրեք Առողջ…
Պատրաստեց՝ Բ. Գ.