Saturday, July 13, 2024
NewsEntertainment

2024 թվականի հարսանեկան գույնը

Ապրելակերպի ապրանքանիշ եւ առցանց շուկա Minted-ը, որը հիմնված է Սան Ֆրանցիսկոյում, եւ BRIDES՝ թվային հրատարակությունը, հայտարարել են 2024 թվականի տարվա հարսանեկան գույնը՝ Marseille Bleu (մարսելյան կապույտ):

Minted Weddings-ի փոխնախագահ Էմիլի Բարին Fox News Digital-ին ասել է, որ վառ կապույտ Marseille Bleu-ն ունիվերսալ է: Համարձակ կապույտը 2024 թվականին կլինի հարսանեկան ամենատարածված գույնը:

свадьба-2.jpg (31 KB)

Ըստ Բարրիի՝ այս գույնը ներկայացնում է վառ ու չեզոք գույների հավասարակշռություն, ինչը հարմար է պաշտոնական առիթների կամ ծովափնյա խնջույքների համար: 

«Կապույտը փոխում է ձեւը եւ, կախված կիրառումից, կարող է գործնական, ռոմանտիկ, ժամանակակից կամ որեւէ այլ կերպար ստեղծել»,-ասել է նա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook