Բուսական դեղատոմսեր` լեղաքարային հիվանդության համար
Ավազուտի անմոռուկ- 3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաչժակ սառը ջուր,թողնել մի քանի ժամ, քամել:Խմել 1 օրվա ընթացքում:
Եղերդ սովորական – 50 գրամ արմատները փոշիացնել: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր,թրմել 8 ժամ: Քամել, խմել 1 օրվա ընթացքում կումերով:
Եղինջ-խմել ջրաթուրմը կամ եփուկը:
Հողմածաղիկ սովորական-2թեյի գդալ տերևները փոշիացնել,,վրան լցնել 1 բաժակ
եռացրած ջուր,թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում, կումերով:
Անանուխի տերևները,օշինդրի վերգետնյա հատվածը, ավազուտի անմոռուկի ծաղիկները, բեկտենու կեղևը, խատուտիկի արմատները 10- ական գրամ,գունարմատի արմատները`40 գրամ խառնել , փոշիացնել: Բուսահումքից վերցնել 2 ճաշի գդալ,վրան լցնել մոկ րաժակ եռացրած ջուր, եռացնել գոլորշու վրա, քամել:Խմել առավոտյան և երեկոյան 1 -ական բաժակ:
Լեղուղիների հիվանդություն`
Ջրառվույտի և անանուխի տերևները` 20- ական գրամ,հրեշտակաբույսի և կատվախոտի արմատները `30-ական գրամ,փոշիացնել,խառնել միմյանց: 1 բաժակ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում:
Լյարդի բորբոքում`
Եղեսպսկ բժշկական- 2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Ստացված թուրմը խմել օրվա ընթացքում` 2-3 անգամ:
Հողմածաղիկ սովորական- 2 թեյի գդալ փոշիացիած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր ,թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կում-կում` օրվա ընթացքում:
Կաթնուկ բժշկական-2 թեյի գդալ փոշիացիած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր ,թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կում-կում` օրվա ընթացքում:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Ա. Հարությունյան