Суббота, 13 июля, 2024
БолезниНовости

Երբ կանայք դառնում են դյուրագրգիռ և խանդոտ․ մասնագետը նշել է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ դաշտանադադարը կանանց ֆիզիկական ու հոգեհուզական վիճակի վրա

Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ կլիմաքսը (դաշտանադադար) ֆիզիոլոգիագան պրոցես է, սակայն հաճախ պատճառ է դառնում կնոջ հոգեհուզական և սեքսուալ խնդիրների, երբեմն կանայք դառնում են ավելի խանդոտ և դյուրագրգիռ:

«Կլիմաքսը չպետք է կնոջ համար սթրեսի և սեռական կյանքից հրաժարվելու պատճառ հանդիսանա: Շատ կանայք դաշտանադադարը ընկալում են որպես կանացիության կորուստ, սեքսուալ ֆունկցիայի մարում: Դա ամենևին այդպես չէ, քանի որ կլիմաքսը տարիքային բնական ֆիզիոլոգիական պրոցես է կնոջ կյանքում և ուղղակի նախանշում է կնոջ մանկածնման ֆունկցիայի ավարտը:

Դա սեռական կյանքով ապրելու հակացուցում չէ՝ ինչպես կանայք կարծում են:

Երբեմն շատ կանայք կլիմաքսից հետո ունենում են որոշակի դժվարություններ սեռական կյանքի հետ կապված, դա հատկապես վերաբերվում է լյուբրիկացիային (խոնավացմանը) և սեռական ցանկության նվազմանը: Այդ սեքսոլոգիական խնդիրները պայմանավորված են կանացի հորմոնների նվազմամբ և հոգեէմոցիանալ լարվածությամբ:

Ակտիվ, առողջ և ռեգուլյար սեռական կյանքը այն կարևոր գրավականն է, որ կարող է կոմպենսացնել տարիքային սեռական հորմոնների նվազումը և մեղմել դրա հետևանքով առաջացող սթրեսային խանգարումները: Ժամանակակից սեքսոլոգիան հնարավորություն է տալիս լիարժեք վերականգնելու խանգարված սեռական ֆունկցիան և մարդուն երջանկություն պարգևելու», — նշել է բժիշկը։

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook