Ուրցը ժողովրդական բժշկության մեջ
Ուրցը պարունակում է 0.5 — 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։
Ոլրցի և 20 գ. օշինդրի խառնուրդը`1:3 հարաբերությամբ եփել 200 գ. ջրում. թրմել, քամել : Խմել օրական 2-3 անգամ , մեկական ճաշի գդալ: Հարբեցողության կանխման համար օգտագործել 2-3 ամիս:
Ուրցի 5 գ. բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրաշ ջուր, թրմել, քամել: Օգտագործել ախորժակի բացակայության, աղիքային հիվանդության, թոքաբորբի դեպքում:
Ուրցը, եռագույն մանուշակը, տատրակի տերևները, կղմուխի արմատները և անիսոնի պտուղները 10-ական գ., փոշիացնել , խառնել միմյանց հետ: Խառնուրդից վերցնել 4 թեյի գդալ բուսահումք, վրան լցնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել:Խմել 1 օրում
3 անգանից: Օգտագործել ասթմայի դեպքում:
Ուրց- խմել թուրմը կամ եփուկը:
Ուրցի և անանուխի հավասար խառնուրդներից պատրաստված թուրմը կամ եփուկը խմել արյան բարձր ճնշման դեպքում:
Ուրցի 40 գ. բուսահումքի վրա լցնել 200 գ. եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրական 3-6 անգամ` բրոնխաբորբի դեպքում:
Ուրցի, կանթեղախոտի և արեևքուրիկի վերգետնյա հատվածը`25-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել, խմել մաս-մաս ի օրվա ընթացքում: Օգտագործել երիկամներում քարի առկայության դեպքում:
Ուրցի 20 գ. փոշիացրած բուսահումքը 1 րոպե եռացնել 0.5 լ. ջրում: Խմել օրական 3 անգամ` 50-ական մլ.: Օգտագործել թոքերի հիվանդության դեպքում:
Ուրցի եփուկը խմել զեյթունի յուղի հետ: Օգտագործել լյարդի հիվանդությունների գեպքում:
Ուրցի 10 գ. փոշիացրած բուսահումքը եփել 1 լ. ջրում, թրմել քամել, խմել կապույտ հազի դեպքում:
Ուրցը, նարդոսի ծաղիկները, հազրեվարդի տերևները 10-ական գ., ուռենու տերևները
70 գ., փոշիացնել խառնել միմյանց հետ: 1-2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 լ. եռացրած ջուր: Թրմել, քամել և խառնել լոգանքի համար վերցրված ջրին: Օգտագործել հոդաբորբի դեպքում:
Դեղաբույսերով բուժումն սկսելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ: