Կախվածություն վիրտուալ սեռական կյանքից. սեքսապաթոլոգը ներկայացրել է խնդրի պատճառներն ու հետևանքները
Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է՝ որոնք են վիրտուալ սեռական կյանքից կախվածության պատճառներն ու հետևանքները․
«Ներկայումս մարդիկ ավելի ցածր սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում՝ միջին թիվը նվազել է 15% -ով: Ավելին, այս ցուցանիշը առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում:
Ի՞նչ պատճառներ են ընկած դրա հիմքում. Ըստ որոշ հետազոտությունների, դրա պատճառներից կարող են լինել.
Կախվածություն վիրտուալ սեռական կյանքից, պոռնոգրաֆիայից: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի հասանելի է դարձել և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը: Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը հիվանդություն համարել: Վիրտուալ սեռական կյանքից կախվածությունը զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը՝ զույգընկերոջ հետ ապրելու իրական սեռական կյանքով:
Սոցիալական մեդիան երկրորդ հիմնական պատճառն է, որով մարդիկ հնարավոր է շեղվեն իրենց իրական կյանքից:
Եթե վիրտուալ սեռական կյանքը լիովին փոխարինում և դուրս է մղում իրական կյանքում ռեալ մարդկային շփումներին և փոխհարաբերություններին, ապա առաջանում է զույգերի միջև սեքսուալ աններդաշնակություն, խանգարվում է ամուսնական հարմոնիան:
Ահա այս առումով անհրաժեշտություն կա կանխարգելել կամ առաջացած խնդիրների դեպքում դիմել մասնագետի՝ զույգի սեռական ներդաշնակությունը կարգավորելու համար»: