Ապրիլի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր
Տեղեկատվության տարածման այս օրը նպատակն ունի ուշադրություն հրավիրել աուտիզմ ունեցող անձանց խնդիրների վրա՝ նպաստելով նրանց համար հավար հնարավորությունների ապահովմանն ու կյանքի որակի բարելավմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պատվիրակման միջոցով, շարունակում է ծառայություններ մատուցել շահառուների այս խմբին ևս։
Մատուցվող սոցիալ-հոգեբանական ծառայությունների շրջանակում՝ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում աուտիզմ ունեցող անձանց խոսքի և հաղորդակցման, ճանաչողական, ինքնասպասարկման, կենցաղավարման և ինքնուրույն կյանք վարելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ։