ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ՝ՏԱՆ ՕԴԸ

Օրվա զգալի մասը մենք անց ենք կացնում տանը,այդ պատճառով տան օդի մաքրությունը շատ կարևոր էմեր առողջության համար: Տանը աղտոտված օդի զոհ են դառնում հիմնականում երեխաները,հղի կանայք,երիտասարդ մայրերը և տարեց մարդիկ,ովքեր ավելի շատ են լինում տանը:
Աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԾՈՒԽՆ Է:

Ծխախոտի ծուխն պարունակում է 4000-ից ավելի քիմիքկան նյութեր,որոնցից առնվազն 250-ը հայտնի են որպես վնասակար նյութեր և 50-ից ավելին համարվում են ՔԱԽՑԿԵՂԱԾԻՆ: Նշենք դրանցից մի քանիսը.

  • ածխածնի մոնօքսիդ (CO/շմոլ գազ)՝ հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և կարող է բերել թթվածնաքաղցի,
  • ամոնիակ (NH3),
  • թունավոր,ծանր մետաղներ՝ կադիում ,քրոմ ,կապար և այլն:

Այն մարդիկ,ովքեր չեն ծխում,բայց գտնվում են ծխողների հետ նույն սենյակում և շնչում են ծխախոտի ծխով աղտոտված օդը,համարվում են պասիվ ծխողներ:Ծխախոտի ծուխը վտանգավոր է ինչպես ծխողի ,այնպես էլ նրա շրջապատում գտենող պասիվ ծխողի համար:

2005թ.-ին Հայաստանում իրականացվել է հետազոտություն,որի նպատակն էր գնահատել երկրորդային ծխի ազդեցությունը կանանց և երեխաների շրջանում: Հետազոտության արդյունքում պարզվել էր,որ
  • ծխողների 97%-ը ծխում է տանը
  • ծխողների 97%-ը ծխում է իրենց երեխաների ներկայությամբ
  • չծխողների 95%-ը եշել է,որ ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը իրենց տան ներսում:
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԾՈՒԽԸ
շարունակելի…

Պատրաստեց՝ Հ. Մ.

Աղբյուրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների                          հետազւտման և զարգացման կենտրոն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook