
163 views
Որոշ մթերքներ բացասաբար են ազդում մարդու ակտիվության եւ աշխատունակության վրա՝ թուլություն եւ քնկոտություն առաջացնելով: Այս մասին գրում է Eat This, Not That! պարբերականը: «Գազավորված եւ այլ քաղցր ըմպելիքներն անմիջապես առաջացնում են շաքարի մակարդակի բարձրացում արյան մեջ, որը փոխարինվում է արագ անկումով: Շաքարի մակարդակի այդ տատանումները կարող են բացասաբար ազդել ակտիվության վրա»,- ասել է սննդաբան Լիզա Յանգը: Ô³Õ¡Õ¦Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ¨Õ´ÕºÕ¥Õ¬Õ«Ö"Õ« ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ¥Õ¶ Õ¶Õ¡ ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ§ Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ°Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ»Õ¸Ö'Ö€ ÕÕ´Õ¥Õ¬: Քաղցրավենիքը նույնպես կարող է հանգեցնել շաքարի մակարդակի բարձրացմանն արյան մեջ եւ թուլություն առաջացնել: «Այնուհետեւ կարող է հետեւել շաքարի մակարդակի կտրուկ անկում, ինչի պատճառով մարդիկ թուլություն եւ ընդհանուր վատ ինքնազգացողություն են ունենում»,- ասել է «Խոհարարական գիրք՝ առաջին անգամ մայրացածների համար» գրքի հեղինակ Լորեն Մանաքերը: Նրա խոսքով՝ որքան շատ շաքար է մարդ ուտում, այնքան ուժեղ է լինում քնկոտության զգացողությունը: Վտանգ կարող են ներկայացնել ոչ ամբողջական հացահատիկային արտադրանքները, որոնք հիմնված են զտված հացահատիկների վրա, քանի որ նույնպես շատ պարզ ածխաջրեր են պարունակում եւ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ: «Օրինակ սպիտակ հացում եւ մակարոնեղենում օգտագործվող զտված հացահատիկը կարող է հանգեցնել էներգիայի ցածր մակարդակի: Այն արագ մարսվում է, ինչը բերում է արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացման եւ արագ անկման»,- ասել է Յանգը: Եթե Ձեզ օրվա ընթացքում անհագնստացնում է թուլությունն ու քնկոտությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարավել նաեւ տապակած հավից: «Դա միանշանակակ համեղ ուտեստ է, սակայն այն ուտելուց հետո մարդիկ իրենց թույլ են զգում: Տապակած սնունդը, ինչպիսին հավի տապական է, դժվար է մարսել, եւ այն «ծանր» է համարվում: Ճարպերի եւ աղի համադրությունը ծանրության զգացողություն եւ էներգիայի նվազում է առաջացնում»,- ասել է Մանակերը: NEWS.am Medicine