
260 views
Երեխաների մեծ մասի առաջին ատամը ծկթում է մոտավորապես 6 ամսականում, սակայն մինչև 18 ամսականը առաջին ատամի ծկթումը համարվում է նորմա:
Ատամների ծկթման ժամանակ բնորոշ են՝
կծելը
լնդերի քորը
գրգռվածությունը
թքահոսությունը
պինդ սննդամթերքի նկատմամբ ախորժակի անկում (երբեմն)
ջերմության բարձրացում՝ առավելագույնը 38,9 0 C
Երբեմն ատամների ծկթմանը ծնողների կողմից վերագրվում են բազմաթիվ այլ ախտանիշներ։ Կարևոր է իմանալ այն ախտանիշների մասին, որոնք թյուրիմացաբար վերագրվելով ծկթմանը, կարող են այլ հիվանդության բացթողմման պատճառ հանդիսանալ:
Դրանք են՝
հեղուկների հանդեպ ախորժակի անկում
քնի խանգարումներ
փորլուծություն
փսխումներ
հազ
ջերմության բարձրացում 38,9 0 С –ից ավել
երեք օրից ավելի տեւող ջերմության բարձրացում
Վերը նշած վտանգի նշանների առկայության դեպքում անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։