
59 դիտում
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է, որն արտահայտվում է քթի փակվածությամբ, քորով, փռշտոցներով և այլն։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից է: 2022 թվականի տվյալներով աշխարհի մեծահասակների 10-30%-ի և երեխաների 40% -ի մոտ առկա է այս հիվանդությունը: Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Արմեն Գրիգորյանը նշում է, որ ալերգիկ րինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը, այլ գործոններ: Այս հիվանդությունն ունեցող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում հատուկ փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում է ալեգիկ բորբոքում, որի ախտանիշներն էլ խաթարում են րինիտով հիվանդի առօրյան։ Ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանիշներն են՝ Քթահոսություն, Փռշտոց, Քթի փակվածություն, Քոր քթում, երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում։ Հաճախ ալերգիկ ռինիտն ուղեկցվում է ալերգիկ կոնյունկտիվիտով՝ աչքի շաղկապենու բորբոքմամբ, որի դեպքում ախտանիշներին ավելանում են՝ Արցունքահոսությունը, Ô±Õ¹Ö"Õ¥Ö€Õ« Ö"Õ¸Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨Ö‰ Առանձնացնում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա: Ալերգոլոգի փոխանցմամբ` սեզոնային ալերգիկ րինիտն առանձնանում է նրանով, որ ախտանիշներն ակտիվորեն դրսևորվում են միայն տարվա որևէ սեզոնին։ Õ€Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ½Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¡ÕµÕ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ®Õ¡Õ²Õ¯Õ¡ÖƒÕ¸Õ·Õ¸Ö' Õ¡ÕµÕ¶ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¸Õ¾, Õ¸Ö€Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢ Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§Ö‰ Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները կարտահայտվեն վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ ՝ ծառերի ծաղկման շրջանում։ Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։ Ի տարբերություն սեզոնային ալերգիկ րինիտի՝ շուրջտարյա ալերգիկ րինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։ Այս դեպքում մեղավոր ալերգեններ կարող են համարվել տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։ Չնայած տհաճ ախտանիշներին, ալերգիկ րինիտն ունի արդյունավետ բուժում։ Հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը։ Բուժման նպատակով կարող են օգտագործվել հակահիստամինային դեղեր, ինչպես նաև տեղային ստերոիդային ցողացիրներ՝ անմիջապես քթի լորձաթաղանթում բորբոքումը նվազեցնելու նպատակով։ Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան։ Որոշակիորեն օգտակար կարող է լինել սեզոնի ընթացքում քամոտ եղանակին տանից դուրս չգալը, դիմակ կրելը, ինչպես նաև եղանակի տեսությամբ ծաղկափոշու մակարդակի հայտնումը։