
111 դիտում
Այս մասին հաղորդում է tert.am -ը: Մարդկային օրգանիզմը շատ յուրահատուկ համակարգ է, որում միևնույն ժամանակ տեղի են ունենում բազում գործընթացներ, ուստի զարմանալի չէ, որ անգամ ամենաչնչին խանգարման դեպքում մարդիկ նկատում են որևէ արտասովոր բան: Սովորաբար մարդիկ նման ազդանշաններն անուշադրության են մատնում և հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում, սակայն խնդիրն ի հայտ գալուն պես լուծելը շատ ավելի ճիշտ է և հեշտ, քան հետագայում բազում բարդությունների դեմ պայքարելը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 ազդանշան, որոնք վկայում են, որ օրգանիզմն ունի օգնության կարիք: Մաշկի չորություն . մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել վիտամին Е -ի պակասով, ուստի հարկավոր է սննդակարգը հարստացնել ճարպոտ ձկնատեսակներով, բուսայուղով, ընկուզեղենով և այս օգտակար տարրով հարուստ այլ սննդամթերքով։ Եղունգների ու մազերի փխրություն . նման ախտանշանները վկայում են В խմբի վիտամինների և կալցիումի պակասի մասին, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել այս տարրերով հարուստ սննդամթերք։ Լնդերի արյունահոսություն . լնդերի արյունահոսությունը խոսում է այն մասին, որ օրգանիզմն ունի վիտամին С -ի կարիք, որը մեծ քանակությամբ պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենի մեջ։ Քնի խանգարումներ ու դյուրագրգիռություն . այս ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս մագնեզիումի և կալիումի պակասի հետևանքով։ Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ուտել ավելի շատ ծիրանաչիր, սալորաչիր ու ճակնդեղ։ Գիշերային ջղաձգումներ. գիշերվա ժամերին անհանգստացնող ջղաձգումները կարող են պայմանավորված լինել օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի դեֆիցիտով։ «Փշաքաղված» արմունկներ . արմունկների մաշկի կոշտությունն ու անհարթությունն օրգանզիմում A և C վիտամինների դեֆիցիտի մասին վկայող ամենառ ախտանշաններից են։ Այս դեպքում հարկավոր է հնարավորինս շատ ուտել նարնջագույն մրգեր ու բանջարեղեն (գազար, դդում, լոլիկ, ծիրան և այլն)։ Աղի սնունդ ուտելու ցանկությունը . այս ախտանշանն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում սրվում են բորբոքային գործընթացները (առաջին հերթին միզասեռական համակարգում) կամ վարակ է հայտնվում։ Քաղցր սնունդ ուտելու ցանկություն . նման ցանկություն կարող է առաջանալ նյարդային հյուծվածության ու էներգիայի պակասի հետևանքով։ Այս դեպքում օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, սակայն աղեստամոքսային համակարգի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ուտել մեղր կամ դառը շոկոլադ: Անալի սնունդ ուտելու ցանկություն. նման ցանկությունը կարող է լինել գաստրիտի և լյարդի հետ կապված խնդիրների ախտանշան։ Անալի սնունդը կարող է ազատել սպազմից և հանգստացնել ստամոքսը։ Սնունդը թվում է անալի . եթե սնունդն անալի է թվում, ապա հարկավոր է խորհրդակցել հոգեբանի հետ, քանի որ նման ախտանշանը կարող է վկայել դեպրեսիայի մասին։ Արևածաղկի սերմեր ուտելու ցանկություն . սովորաբար այս ախտանշանը հուշում է, որ օրգանիզմն ունի հակաօքսիդանտների կարիք։ Թթու սնունդ ուտելու ցանկություն . սա նշանակում է, որ օրգանիզմին հարկավոր է խթանել լյարդի և լեղապարկի աշխատանքը, ուստի անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կիտրոն ու լորամիրգ (клюква)։ Դառը սնունդ ուտելու ցանկություն . սա աղեստամոքսային համկարգի հետ կապված խնդիրների նշան է։ Նման դեպքում անհրաժեշտ է նրբորեն մաքրել օրգանիզմը։ Կծու սնունդ ուտելու ցանկություն . այս կերպ օրգանիզմը փորձում է խթանել մարսողական համակարգի աշխատանքը: Սակայն հարկ է հիշել, որ կծու սնունդը պետք է ուտել չափավոր և ոչ մի դեպքում չօգտագործել դատարկ ստամոքսին։ Ծովամթերք ուտելու ցանկություն . ամենայն հավանականությամբ՝ խնդիրը պայմանավորված է օրգանիզմում յոդի դեֆիցիտով։ Նյութի աղբյուրը՝ antipriunil.ru