
65 views
Որդանման ելունի բորբոքումը խիստ վտանգավոր խնդիր է, որն անտեսելը կարող է հանգեցնել մահվան: Սովորաբար այս խնդրի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն և հեռացվում է ախտահարված օրգանը, հակառակ դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ (պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) և սեպտիկ շոկ): Այս մասին գրում է tert.am -ը: Այս խնդիրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել երեխաների դեպքում, քանի որ նրանք հաճախ լռում են անհանգստացնող ախտանշանների դեպքում, ուստի հիվանդության ախտանշաններն իմանալը շատ կարևոր է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ախտանշան, որոնք վկայում են երեխայի մոտ որդանման ելունի բորբոքման մասին: 1. Որովայնի ուժգին ցավ Որովայնի ցավը շատ տարածված ախտանշան է, սակայն հարկ է հիշել, որ որդանման ելունի դեպքում ցավը տարբերվում է այլ խնդիրների դեպքում առաջացող ցավից: Կախված որդանման ելունի գտնվելու հատվածից՝ ցավը կարող է նկատվել որովայնի վերին հատվածում, կողքի կամ մեջքի հատվածում, աճուկային հատվածում (ձախ կողմում) կամ անմիջապես սեռական օրգաններից վեր գտնվող հատվածում: 2. Սրտխառնոց ու փսխում Որդանման ելունի բորբոքման դեպքում օրգանիզմը հաճախ արձագանքում է սրտխառնոցով ու փսխումով: Եթե փսխած զանգվածն ունի դեղնավուն կամ կանաչավուն երանգ, ապա հարկավոր է երեխային շտապ հիվանդանոց տեղափոխել: 3. Լեյկոցիտների մակարդակի բարձրացում Լեյկոցիտները բջիջներ են, որոնք պաշտպանում են օրգանիզմը վարակումից, ուստի դրանց մակարդակի բարձրացումը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է բորբոքման դեմ: Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում: 4. Գազավորված ըմպելիքների հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականություն Աղիների այս հատվածի բորբոքման դեպքում գրեթե հնարավոր չէ գազավորված ըմպելիքներ օգտագործել: Սա ամենաակնհայտ ախտանշաններից է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: 5. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում Երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ անգամ հասարակ մրսածության դեպքում, սակայն եթե այս ախտանշանն ուղեկցվում է փսխումով ու որովայնի ուժգին ցավով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: 6. Փորկապություն կամ փորլուծություն Այս ախտանշանները հաճախ են նկատվում որդանման ելունի բորբոքման դեպքում: Դրանք կարող են կապված չլինել նման լուրջ առողջական խնդրի հետ, սակայն եթե ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: 7. Ախորժակի կորուստ Ô±ÕÕ¸Ö€ÕªÕ¡Õ¯Õ« Õ¯Õ¸Ö€Õ¸Ö'Õ½Õ¿Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¯Ö€Õ¥Õ¬ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ©, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¥Õ¬ Õ¬Õ¸Ö'Ö€Õ» ÕÕ¶Õ¤Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: Ô±ÕµÕ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¡ÕºÕ¥Õ½ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ¤Õ¥Õ´ Ö‡ Õ¹Õ« Õ¾Õ¡Õ¿Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¸Ö'ÕªÕ¥Ö€Õ¨ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ« Õ´Õ¡Ö€Õ½Õ´Õ¡Õ¶ Õ¾Ö€Õ¡: Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua