
81 views
Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։ Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։ Õ†Õ´Õ¡Õ¶ Õ¸Ö'ÕªÕ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ´ÕºÖ€Õ¸ÕºÕ¶Õ¥Ö€Õ¨ Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ Õ¡ÕµÕ½ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ´ ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¦Õ¾Õ¡Õ¤Õ¥Õº Ö…Õ¤Õ¥Ö€Ö‡Õ¸Ö'Õ©Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Ö‡Õ¸Ö'ÕµÕ© Õ¥Õ¶ Ö‡ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ´Õ«Õ»Õ«Õ¶Õ¨ 10 Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶ Õ´Õ¥Õ¯ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´Ö‰ Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։ Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։