Աչքերիդ ամենավտանգավոր թշնամին.Գլաուկոմա
Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որը վնասում է տեսողական նյարդը, որը տեսողական տեղեկատվություն է փոխանցում աչքից գլխուուղեղ: Բուժում չստանալու դեպքում այս խնդիրը կարող է հանգեցնել տեսողության կորստի և նույնիսկ կուրության:
Ներակնային ճնշման բարձրացումը (աչքի ներսում ճնշումը) գլաուկոմայի զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, սակայն ոչ բոլոր ներակնային բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ է այս խնդիրն ի հայտ գալիս:
Այլ գործոններից են ժառանգականությունը, տարիքը, ռասան և որոշ ուղեկցող հիվանդություններ, որոնցից են շաքարախտը և արյան բարձր ճնշումը:
Թեմայի մասին առավել մանրամասն զրուցել ենք ակնաբույժ Աննա Գասպարյանի հետ։
Բժիշկ Աննա Գասպարյանի մոտ գրանցվելու համար զանգահարեք 091 48 92 75
Ս.Մալայանի անվան աչքի կենտրոն

