
99 views
Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ¤Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€: «Արմենպրես» - ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի վերաբերյալ գրառում էր կատարել և ասել, որ սկսելու է տալ տարբեր ռազմավարական ծրագրեր տապալած անձանց անուններ: Ճեպազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ քրեական գործերի հիմքեր լինելու դեպքում կհարուցվեն քրեական գործեր: «Երբ լինեն քրեական գործեր, դրանց մասին մենք կտեղեկացնենք անպայման, բայց հիմա, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ցանկանում անուններ տալ: Կարող եմ միայն ասել, որ դրանք կլինեն շատ մեծ հիվանդանոցների հետ կապված: Ես հենց առաջին օրերին մի քանի դեպքի մասին արդեն իսկ նշել էի` առողջարանների, հակատուբերկուլյոզային դիսպանսերի վերաբերյալ: Անունները կնշվեն այն ժամանակ, երբ կունենանք փաստաթղթային հանգամանքներ, այսինքն` պարզապես մեղադրանքներ չեն հնչելու: Բոլորս էլ շատ մարդկանց անուններ կարող ենք ասել, բայց քանի որ մենք ցանկանում ենք կառուցել իրավական պետություն` պետք է ունենանք փաստեր: Այդ ամենի համար մենք ուսումնասիրություններ ենք կատարում` պետական առողջապահական գործակալությունը, տեսչությունն այս պահին էլ ստուգումներ են իրականացնում: Արդյունքները հետո ուղարկվելու են Ազգային անվտանգության ծառայություն, այսօր էլ պատրաստվում եմ երկու նամակ ուղարկել» ,- շեշտեց Արսեն Թորոսյանը: Վերջինս մայիսի 29-ին գրառում էր արել առ այն, որ առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիան վերացնելու իրենց քայլերին որոշ մարդիկ ցանկանում են հակահարված տալ: Նա գրել էր. «Չի ստացվելու: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինի` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: Երևի, սկսեմ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ արդեն»: Նյութի աղբյուրը՝ Արմենպրես