
81 views
Մի քիչ շրջանցելով այն պարզ ու տարածված խոսքը, թե լավագույն դիմահարդարումը ժպիտն է, այնուամենայնիվ, այսօր որոշել ենք հեշտացնել դիմահարդարվող կանանց առօրյան մի քանի հեշտագույն ու կիրառելի lifehack-երով, որոնք թույլ կտան կրճատել հայելու մոտ անցկացրած ժամերն ու եռապատկել ստացված արդյունքը: Պատրա՞ստ ես: Սկսենք: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 1 Աչքի գծամատիտն ավելի փափուկ ու հեշտ կիրառելի կդառնա, եթե օգտագործելուց առաջ մի քանի վայկյան մոտեցնես կրակին, ապա թողնես` սառչի և կիրառես: Մատիտն ավելի գելային էֆֆեկտ կստանա և սրությամբ կամ կոշտությամբ չի ցավեցնի օգտագործելիս: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 2 Ô±Õ¹Ö"Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ´Õ¥Õ® Õ¿Õ¥Õ½Ö" Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ©Õ¡Ö€Õ©Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ«Õ¤ Õ½Ö‡Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¨ Ö"Õ½Õ«Ö€ Ö"Õ©Õ«Õ¤ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Ö‡ Õ¸Õ¹ Õ©Õ¥ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¨: Ô¿Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ½ Õ©Õ¸Ö'ÕµÕ¬ Õ°ÕºÕ¥Õ¬ Õ¡ÕµÕ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ¶Õ¥Ö€Ö"Ö‡Õ« Õ©Õ¡Ö€Õ©Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¡Õ¹Ö"Õ¥Ö€Õ¤ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« ÕÕ¸Õ·Õ¸Ö€ Õ¥Ö€Ö‡Õ¡Õ¶: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 3 Եթե ուզում ես ստվերաներկի գույնը շքեղ «նստի» կոպերին` գույնի ողջ հմայքով, մինչ այն քսելը կոպի ողջ երկայնքով սպիտակ գծամատիտ օգտագործիր: Ստվերաներկի գույնի ինտենսիվությունը և մնայունությունն ապահովված է: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 4 Արդեն հին, բայց աշխատող hack-երից մեկը` շրթներկի գույնի և մնայունության համար: Քսիր շրթներկը, ապա վրան թույլ հպիր անձեռոցիկի մի կտոր և դիմափոշիով թեթև հպիր վրձինը շուրթերին: Սա կօգնի լավ ֆիքսել շրթներկի գույնը և այն կպահպանի ավելի երկար: Խորհուրդ 5 Դեն մի´ նետիր սիրելի, բայց արդեն ավարտվող ստվերաներկը. դրանից հիանալի հեղուկ-շրթներկ կստացվի: Խառնիր այն մի փոքր ժելատինի կամ վազելինի հետ և քսիր շուրթերին: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 6 Ուշադիր եղիր պարագաների պիտանելության ժամկետին: Դրանց պիտակի վրա նշված է` պահպանել 6, 12 կամ 24 ամիս: Սա նշանակում է` բացելուց ի վեր այս կոսմետիկ միջոցը կարելի է կիրառել x ժամանակահատվածում, անյուհետև այն, գուցե, թունավոր հատկություններ ձեռք բերի և վնասի մաշկը: Հիշիր, կոսմետիկ միջոցի չկիրառումն ավելի լավ է, քան դրա ժամկետն անց տարբերակի կիրառումը: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 7 Շրթներկ քսելուց հետո անձեռոցիկի ծայրը, բամբակը կամ մատդ բերանիդ մեջ պահիր և պինդ սեղմիր: Հանելուց հետո կտեսնես շրթներկիդ ավելցուկը և հետքերը: Այսպիսով` օրվա ընթացքում այն չի քսվի ատամներիդ` ստեղծելով անհարմար իրավիճակ: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 8 Թարթիչներ ձևող փոքրիկ հարմարանքն ավելի արդյունավետ «կկոտրի» թարթիչներդ, եթե մինչ օգտագործելը վարսահարդարիչով տաքացնես այն, մի քանի վայրկյան թողնես սառչի, ապա անցնես գործի: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 9 Տարօրինակ է, բայց հասարակ զուգարանի թուղթը կարող է փոխարինել դեմքի վրայից ավելցուկ ճարպն ու յուղը հեռացնող թղթիկներին: Հպիր թուղթը խոնավացած հատվածին և հեռացրու այն: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 10 Սևաներկն ավելի մեծ ծավալ կհաղորդի թարթիչներիդ, եթե օգտագործելուց առաջ թարթիչներիդ վրա մի քիչ դիմափոշի ցանես: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 11 Կարևորը չխախտել կոսմետիկ միջոցների կիրառման հերթականությունը: Ամբողջական դիմահարդարում անելուց առաջ լավ կլինի քսել ստվերաներկը, որպեսզի դրա փոշին չթափվի այտերին և չառաջացնի «գունային խառնաշփոթ»: Տոնային կրեմից առաջ չմոռանաս խոնավեցնողի մասին, իսկ դիմափոշին կիրառիր վերջում` դիմահարդարումը ֆիքսելու համար: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 12 Մինչ աչքերի սև գծաներկը վիզուալ փոքրացնում է աչքի չափերը, սպիտակ գծաներկը լայն ու մեծ է ցույց տալիս այն: Կիրառիր քո աչքին համապատասխան գույնն ու գծամատիտը: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 13 Կիրառիր սպիտակ մատիտը նաև հոնքերի տակի հատվածում: Սա կմեծացնի կոպը, ավելի հստակ կուրվագծի ձեր հոնքերը: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 14 Հայլայթերով ուրվագծիր շուրթերիդ վերին հատվածը: Սա կմեծացնի շուրթերի ծավալն ու ավելի փամփլիկ տեսք կտա դրանց: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ 15 Դիմահարդարվելուց հետո անպայման ստուգիր քո տեսքը տարբեր լուսավորումների ներքո: Գուցե կլինեն բացթողումներ, որոնք սենյակային լույսի ներքո չերևան, իսկ դրսում դառնան տեսանելի: Դե ինչ, սիրելի աղջիկ, չմոռանանք նաև մի կարևոր հանգամանք` մի´ շպարվիր այնպես, որ դիմացինը պարզորեն նկատի` որքան ժամանակ և կոսմետիկ միջոցներ ես օգտագործել դեմքիդ վրա, հակառակը` աշխատիր ստեղծել դիմահարդարում, որն ավելի մոտ կլինի պարզապես խնամված լինելուն` քիչ, կոկիկ և աննկատ: Դու գեղեցիկ ես և´ դիմահարդարմամբ, և´ առանց դրա: www.yerevanmall.am