
85 views
Արյունատվության մասին միֆեր և փաստեր Ենթագիտակցական մակարդակում մենք արյունատվությունը ընկալում ենք որպես ինչ-որ վտանգավոր բան և տարբեր պատճառաբանություններ ենք մտածում դրանում մեզ համոզելու համար: Խոսենք ամենատարածված մի քանի միֆերի մասին։ ՄԻՖ. Եթե Դուք բուսակեր եք՝ նշանակում է, որ ունեք արյան մեջ երկաթի պակաս և չեք կարող արյան դոնոր լինել: ՓԱՍՏ. Բուսակերները կարող են արյան դոնոր լինել: Երկաթի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմը ստանում է հիմնականում ներքին պահուստներից: Արյունատվությունից հետո օրգանիզմը ինքնուրույն վերականգնում է բալանսը, ինչը նորմայում տևում է մոտ մեկ ամիս։ ՄԻՖ. Արյունատվությունը ցավոտ է։ ՓԱՍՏ. Դոնորները ցավ զգում են ասեղի ծակոցից։ Իրականում մատից արյուն վերցնելն ավելի ցավոտ է քան երակից։ ՄԻՖ. Օրգանիզմում ի սկզբանե կա սահմանափակ քանակությամբ արյուն և արյունատվությունը նորմալ չէ։ ՓԱՍՏ. Արյունատվության ժամանակ վերցվում է ընդնամենը 350-450 մլ արյուն։ Օրգանիզմում կա բավականաչափ արյուն այս պրոցեսը առանց որևէ կողմնակի երևույթների տանելու համար։ Արյունատվությունից հետո օրգանիզմը նոր արյուն է գեներացնում լրացնելով պակասը։ ՄԻՖ. Տարիքը սահմանափակող գործոն է արյունատվության համար։ ՓԱՍՏ. Յուրաքանչյուր 18-60 տարեկան առողջ մարդ կարող է արյան դոնոր լինել: ՄԻՖ. Արյունատվությունից հետո չեք կարող զբաղվել սպորտով կամ այլ ֆիզիկական վարժություններով։ ՓԱՍՏ. Արյունատվությունը չի ազդում անձի ֆիզիկական ունակությունների վրա։ Խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական լարվածությունից միայն արյունատվությունից հետո՝ նույն օրվա ընթացքում և կարող եք վերադառնալ Ձեր նորմալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը հենց հաջորդ օրվանից սկսած։ Արյունատվության մասին հաճախ տրվող հարցերին անդրադարձավ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը: Մարդկանց օգնելու համար անհրաժեշտ չեն մեծ գումնարներ: Ô³Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¥ ÕŠÕ¥Õ¿Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶