
55 views
Առողջապահության նախարարությունում այսօր նշվել է վաստակաշատ բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի 70-ամյակը։ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի։ Հանդիսավոր պայմաններում հանձնելով պատվոգիրը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը։ «Ես բարձր եմ գնահատում Ձեզ թե՛ որպես բժշկի և թե՛ որպես մարդու, ով մեծ ավանդ ու ծանրակշիռ վաստակ ունի մեր երկրում հոգեկան առողջության պահպանման գործում, և ում համար ուղենիշային են փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և պարզ, մարդկային հարաբերությունները»,-ասված էր Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամբողջ անձնակազմի անունից շնորհավորելով վաստակաշատ բժշկին` շեշտել է, որ առողջապահական համակարգը ևս չափազանց բարձր է գնահատում փորձառու մասնագետի նվիրվածությունն իր գործին։ «Հոգեբուժական ծառայության բարեփոխմանն ուղղված մեր թիմի կողմից արված առաջարկությունների հիմքում Սամվել Թորոսյանի մասնագիտական բազան է»,-նշել է նախարարը։ Նա վաստակաշատ մասնագետին առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև հոգեբուժական ծառայության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի ու ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով։ Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանն ընդգծել է, որ անգամ դժվարին տարիներին Սամվել Թորոսյանին հաջողվել է անխափան ապահովել կարևոր այս ծառայության գործունեությունը։ ÕŽÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ·Õ¡Õ¿ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯-Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ«Õ¹Õ¨ Õ·Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¥Õ¬ Õ«Ö€ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶ Õ¸Ö' Õ¶Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Ö‰