61 views
Բեխտերևի հիվանդությունը կամ առանցքային սպոնդիլոարթրիտը բորբոքային հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել ողնաշարի որոշ ոսկորների՝ ողերի սերտաճում: Այսպիսի սերտաճումը ողնաշարը դարձնում է ավելի քիչ ճկուն և կարող է հանգեցնել առաջ թեքված՝ կռացած կեցվածքի: Եթե ախտահարվում են կողոսկրերը, նաև կարող է դժվարանալ խորը շնչելը: Առանցքային սպոնդիլոարթրիտն ունի երկու տեսակ: Երբ վիճակը հայտնաբերվում է ռենտգեն հետազոտությամբ, կոչվում է անկիլոզացնող սպոնդիլիտ, որը նաև հայտնի է որպես առանցքային սպոնդիլոարթրիտ: Երբ վիճակը հնարավոր չէ տեսնել ռենտգենով, սակայն հայտնաբերվում է ախտանիշների, արյան թեստերի և այլ պատկերային հետազոտությունների հիման վրա, կոչվում է ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտ: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վաղ հասուն տարիքում: Բորբոքումը կարող է ընդգրկել օրգանիզմի այլ շրջանները ևս, առավել հաճախ՝ աչքերը: Անկիլոզացնող սպոնդիլիտը վերջնական բուժում չունի, սակայն բժշկի նշանակումները և խորհուրդները կարող են օգնել, որ մեղմացնեք ախտանիշները և, որոշ դեպքերում, դանդաղեցնեք հիվանդության հարաճուն զարգացումը: Անկիլոզացնող սպոնդիլիտի վաղ ախտանշանները կարող են ներառել մեջքի ցավ և մեջքի գոտկային շրջանի և ազդրերի վերին հատվածի կարկամություն (քարանալու և դժվարաշարժության զգացում), հատկապես առավոտյան և անգործության ժամանակաշրջաններից հետո: Պարանոցային ցավն ու հոգնածությունը նույնպես տարածված են: Ժամանակի ընթացքում ախտանիշները կարող են վատթարանալ, բարելավվել կամ դադարել՝ անկանոն ընդմիջումներով: Առավել հաճախ տուժող շրջաններն են՝ Õ¸Õ²Õ¶Õ¡Õ·Õ¡Ö€Õ« Õ°Õ«Õ´Ö"Õ« Ö‡ Õ¯Õ¸Õ¶Ö"Õ«Õ¶ Õ´Õ«Õ»Ö‡ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ°Õ¸Õ¤ (Õ½Ö€Õ¢Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡-Õ¦Õ½Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¸Õ¤), ողնաշար, հատկապես՝ գոտկային հատված, այն շրջանները, որտեղ ջլերը և կապանները միանում են ոսկորներին, հիմնականում ողնաշարի հատվածում, իսկ երբեմն՝ կրունկի ետևի երկայնքով, Õ¯Ö€Õ®Õ¸Õ½Õ¯Ö€Õ« Ö‡ Õ¯Õ¸Õ²Õ¸Õ½Õ¯Ö€Õ¥Ö€Õ« Õ´Õ«Õ»Ö‡ Õ¨Õ¶Õ¯Õ¡Õ® Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€, Õ¡Õ¦Õ¤Ö€Õ« Õ¾Õ¥Ö€Õ«Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ« Ö‡ Õ¸Ö'Õ½Õ¡Õ£Õ¸Õ¿Õ¸Ö' Õ°Õ¸Õ¤Õ¥Ö€: Պետք է դիմել բժշկի, եթե կա մեջքի ստորին հատվածի՝ գոտկատեղի կամ հետույքի շրջանում ցավ, որն առաջանում է դանդաղորեն, ուժեղանում է առավոտյան կամ գիշերվա երկրորդ կեսին և հատկապես, եթե ցավը մեղմանում է շարժումների ժամանակ և սաստկանում հանգստի ժամանակ: Անմիջապես դիմել ակնաբույժի, եթե առաջանում է ցավ և կարմրություն աչքերում, ուժեղ լուսազգայունություն կամ մշուշոտ տեսողություն: Նյութը ՝ www.aysor.am Կայքի գործընկեր՝ Tempus MED Gynaecology