
69 views
Բրադիկարդիան սրտի ռիթմի խանգարման ախտանիշն է, որի դեպքում սրտի կծկումների հաճախականությունը չափահաս մարդու մոտ րոպեում 55 հարվածից պակաս է, իսկ երեխաների մոտ` 50-55-ից: Բրադիկարդիան, որպես այդպիսին, հիվանդություն չի համարվում, բայց այդ վիճակում կտրուկ նվազում է օրգանների մատակարարումը թթվածնով, համապատասխանաբար, խանգարվում են գործառույթները: Ախտանիշը կարող է ի հայտ գալ բացարձակապես առողջ մարդկանց մոտ (օրինակ, քնած ժամանակ, մարզիկների մոտ հանգստանալիս, պինդ օձիքով հագուստ կրելիս, պինդ փողկապ կապելիս): Չափավոր բրադիկարդիան սովորաբար արյան շրջանառության խանգարում չի առաջացնում: Ô²Ö€Õ¡Õ¤Õ«Õ¯Õ¡Ö€Õ¤Õ«Õ¡ÕµÕ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' ÖƒÕ¸Ö'Õ¬Õ¥Ö€Õ¨ Սինուսային բրադիկարդիան առաջանում է նախասրտում տեղակայված սինուսային հանգույցի գործառույթի խանգարման դեպքում: Նման վիճակն առողջ մարդկանց մոտ հաճախ զարգանում է պարասիմպատիկ նյարդային համակարգի տոնուսի բարձրացման ֆոնի վրա: Այդ դեպքում բրադիկարդիան բուժում չի պահանջում: Եթե սինուսային բրադիկարդիան առաջանում է սինուսային հանգույցի բջիջների ոչնչացման հետևանքով, օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում, ապա բուժումը կազմակերպվում է ատրոպինի պատրաստուկներով: Ազդակի անցանելիության խանգարման (սինոաուրիկուլյար կամ ատրիովենտրիկուլյար անցանելություն) հետևանքով առաջացած սրտի բրադիկարդիան, հաճախ զարգանում է սրտամկանի օրգանական ախտահարման կամ թափառող նյարդի տոնուսի բարձրացման ֆոնի վրա: Ô¿Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Բրադիկարդիան հաճախ դրսևորվում է թուլությամբ, գլխապտույտով, աչքերի դեմ մթնելով: Մարդը կարող է կորցնել գիտակցությունը, նրա մոտ արտահայտված են լինում պարասիմպատիկ դրսևորումներ` քրտնարտադրություն, սառը քրտինք: Երբեմն բրադիկարդիան ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ուղեկցող հիվանդությունների դեպքում: Ցանկացած դեպքում, երբ սրտի կծկումների հաճախականության նվազում է գրանցվում, անհրաժեշտ է գտնել պատճառը: Քանի որ բրադիկարդիան կարող է հետագայում բարդանալ Մորգան-Էդամս-Սթոքսի նոպաներով (գիտակցության հանկարծակի կորուստ` ջղակծկումներով զուգակցված), սրտի հանկարծակի կանգով, հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկական անբավարարությամբ: Երեխաների մոտ բրադիկարդիայի դրսևորումը չի տարբերվում չափահաս մարդուց: Երեխաների մոտ այս այն կարող է ունենալ հետևյալ պատճառները. նյարդային կամ էնդոկրին համակարգի հիվանդություն, ներգանգային ճնշման բարձրացում, որը հաճախ լինում է ծննդաբերության ժամանակ վնասվածք ստացած երեխաների մոտ, օրգանիզմի գերմրսածություն, ուժեղ ազդեցության դեղորայքի ընդունում, նիկոտինից կամ արճիճից թունավորում, սրտի բնածին արատ, սրտամկանի օրգանական ախտահարում, դեռահասների մոտ` ներքին օրգանների արագ զարգացում, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հիպոթիրեոզ, պերինատալ հիպոքսիա: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬ Բրադիկարդիայի բուժման սկզբունքային մոտեցումներ գոյություն չունեն: Ե թե սրտի կծկումների հաճախականությունը 60 հարվածից ցած չի իջնում և պացիենտն այլ հիվանդություններ չունի, ապա բրադիկարդիան շտկման կարիք չունի: Õ¥ Õ©Õ¥ Õ¢Ö€Õ¡Õ¤Õ«Õ¯Õ¡Ö€Õ¤Õ«Õ¡Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¸Õ¾ Õ§, Õ¡ÕºÕ¡ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ°Õ¥Ö€Õ©Õ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬ Õ¡ÕµÕ¤ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Բ րադիկարդիայի դեղորայքային բուժումը պետք է նշանակի մասնագետը, քանի որ երբեմն դեղպատրաստուկների կողմնակի ազդեցությունը կարող է բարձրացնել բրադիկարդիայի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա: Բ րադիկարդիայի ծանր ձևը, երբ պացիենտի կյանքին վտանգ է սպառնում, բուժվում է վիրահատական միջամտությամբ: Էլեկտրասրտախթանիչի տեղադրման ցուցում է սրտի կծկումների րոպեում 40 զարկից պակաս հաճախականությունը և սրտի կանգը` 2 րոպեից ավելի: Հարկ է հիշել, որ սրտի գործառույթի ցանկացած խանգարում չի կարելի անուշադրության մատնել: Բրադիկարդիայի թեկուզ աննշան դրսևորման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: http://armeniamedicalcenter.am