
437 views
Գաղձ՝ գելուկ, գայլուկ, գայլխոտ, գաղձազգիների ընտանիքի միամյա մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ գաղձ մերձեցված ( C. approximata ), գաղձ սովորական ( C. epithymum ), գաղձ եվրոպական ( C. europaea ), գաղձ Ցեզատիի ( C. cesattiana ) և այլն։ Մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ ։ Ցողունը թելանման է կամ քուղանման՝ առանց արմատի և տերևների, փաթաթվող ( պարուրում են շրջակա բույսերին և ծծիչներով ամրանում դրանց )։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ գլխիկանմաև, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն, կանաչավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հատապտղանման տուփիկ է, սերմերը՝ մանր։ Գաղձի բոլոր տեսակները նշված են կարանտինային մոլախոտերի ցուցակում։ Գեղձազգիների ընտանիքին պատկանող մակաբույծ , միամյա բույս է, զուրկ արմատներից , տերևներից , նույնիսկ քլորոֆիլից : Ապրում է այլ բույսերի հաշվին, բազմանում սերմերով և վեգետատիվ ճանապարհով: Գաղձի տեսակները պարազիտում են երեքնուկին, եղինջին, հմուլին, բամբակին, խաղողին: Նրանց ցողունին ամրանալով մանր, գորտնուկաձև ծծիչներով: Գաղձի սերմերը, աշնանը թափվելով գետնին, ծլում են միայն հաջորդ տարվա գարնան վերջերին, երբ արդեն աճած են լինում զոհ հանդիսացող բոլոր բույսերը: Ուշագրավ է այն, որ եթե ծիլը չի հանդիպում սնող բույսի, ապա այն շատ շուտ ոչնչանում է սնունդ չունենալու հետևանքով: Գաղձի ցողունը շատ նուրբ է, թելանման, ճյուղավոր, կարմրավուն կամ նարնջադեղին: Ունի սպիտակ, մանրիկ ծաղիկներ : Պտուղները հասունանում են աշնան ամիսներին: Սերմերը ծլունակությունը պահպանում են 6-7 տարի: Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պատրաստուկներն ունեն լեղամուղ, հակաթունային, հակաուռուցքային հատկություններ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է նաև էպիլեպսիայի , նյարդաբորբերի բուժման ժամանակ։ Եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 200 մլ ջրում եռացնում են 20 րոպե, ապա ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ: Թուրմ պատրաստելու համար 8-10 գ չոր հումքը 2 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում, ապա քամում ու ըմպում միանվագ, թեյի ձևով, որպես լուծողական: Սերմերից թուրմ պատրաստելու համար 5-6 գ հումքը 1 ժամ թրմում են մեկ բաժակ եռման ջրում և ընդունում մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ: Õ"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Բույսի մեջ հայտնաբերված են կումարինի ածանցյալներ, կեմպֆերոլ, կուսկուտին գլիկոզիդը, իսկ առանձին տեսակների մեջ՝ կուսկուտամին, ֆիտոստերին, կվերցետին, դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, սապոնիներ: Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը : Այն հավաքում են ծաղկման սեզոնում, անմիջապես չորացնում հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, ապա լցնում մառլյայից տոպրակի մեջ և կախված վիճակում պահում չոր տեղում: Հին հույները գաղձը օգտագործել են որպես լեղամուղ և ստնտու կանանց կաթն ավելացնող միջոց: Ավիցեննան գաղձը օգտագործել է գլխացավի, մելանխոլիայի, հոգեկան որոշ շեղումների, գլխապտույտի, կոշմարային քնի, ընկնավորության, անդամալուծության, ականջն ընկած որդերի, բրոնխիալ ասթմայի, սրտային առիթմիաների, վատ ախորժակի, փսխման ժամանակ: Այս բոլոր դեպքերում դեղաբույսը օգտագործվել է առանձին կամ այլ դեղամիջոցների հետ խառը: Թուրքմենիայի և Իրանի ժողովրդական բժշկության մեջ գաղձի սերմերի ջրաթուրմն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող և լեղամուղ միջոց: Տարբեր ժողվուրդներ գաղձը օգտագործում են սակավարյուն դաշտանի, իսկ հոմեոպաթիայում՝ մաշկի ցաների, գրիպի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Եվրոպական որոշ երկրներում հայտնի է գաղձի օֆիցինալ ձևը՝ որպես լուծողական միջոց: Գաղձի պտուղների և սերմերի ջրաթուրմը ոչնչացնում է որոշ նախակենդանիների : Գաղձը վտանգավոր մոլախոտ է: Այն մեծ վնաս է հասցնում խաղողին, բամբակին, առվույտին, կորնգանին: Չնայած նրա որոշակի բուժական նշանակությանը, պետք է պայքար տանել նրա արեալների անսահման տարածման դեմ՝ հերբիցիդներով, այրելով, մինչև գաղձի պտուղ տալը նրա զոհը դարձած կերաբույսի վաղ հնձումով և վերջապես, ալտերնարիայով: Վերջինս մակաբույծ սունկ է, որի սպորները սրսկելով գաղձին, ոչնչացնում են նրան: Այս մեթոդն ունի հեռանկարային կիրառում: Գաղձի որոշ տեսակներ թունավոր են, հատկապես գյուղատնտեսական մի շարք կենդանիների համար: