
87 views
Գարնանը, երբ բնությունն արթնանում է ձմռան քնից, իսկ արևն օր-օրի ավելի ուժեղ է տաքացնում, շատերը, բնության զարթոնքից ուրախանալու փոխարեն որոշակի անհարմարություն են զգում. նրանց մոտ դիտվում է վատ տրամադրություն, քրոնիկ հոգնածություն, դյուրագրգռություն, ինչպես նաև տարբեր հիվանդությունների հանդեպ ընկալունակության բարձրացում: Բացատրությունը շատ պարզ է. մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում ձմռան ընթացքում:Այս երևույթը կոչվում է ավիտամինոզ: Ավիտամինոզը հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմում այս կամ այն վիտամինի անբավարարության պատճառով: Գիտական տերմինալոգիայով ավիտամինոզ անվանում են մարդու օրգանիզմում որևէ վիտամինի կամ վիտամինային խմբի լրիվ բացակայությունը: Նման բան, հատկապես զարգացած երկրներում խիստ հազվադեպ է հանդիպում: Իսկ ընդունված «գարնանային ավիտամինոզ» անվանումը ենթադրում է հենց վիտամինների պակաս (հիպովիտամինոզ), ոչ թե լրիվ բացակայություն: Ô³Õ¡Ö€Õ¶Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¸Ö'Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Գարնանն օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են և հնարավորություն չեն տալիս դիմակայել տարբեր հիվանդություններին, որոնք հիպովիտամինոզի դեպքում շատ ավելի դժվար են բուժվում և կարող են անցնել քրոնիկ ձևի: Գարնանը մեծանում է լուսային օրվա տևողությունը և երկրագնդի մագնիսական դաշտի լարվածույթունը: Որպես հետևանք բարձրանում է մարդու նյարդային համակարգի ակտիվությունը, դիտվում է հորմոնների գերարտադրույթուն: Օրգանիզմն ասես վերակառուցվում է՝ այս ընթացքում դառնալով զգայուն տարբեր անբարենպաստ ազդեցությունների, այդ թվում՝ եղանակային տատանումների հանդեպ: Այս ամենը բերում է իմունիտետի անկմանը, հենց այդ պատճառով էլ գարնանը դիտվում են վերին շնչուղիների, թոքերի, ստամոքսաղիքային տրակտի բորբոքային հիվանդություններ և ալերգիաներ: ÕˆÕ¾Ö"Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ® Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Հիպովիտամինոզն ավելի սպառնում է երեխաներին և ծերերին, ալկոհոլի և ծխախոտի սիրահարներին, հղի կանանց և կերակրող մայրերին, խիստ դիետաների սիրահարներին և բուսակերներին, սուր վարակային հիվանդություններ տարած մարդկանց և քրոնիկ հիվանդություններ կրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խիստ ծանրաբեռնվածություն: ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ -խանգարված մարսողության ընթացք, ինչի հետևանքով ընդունվող սնունդն ամբողջությամբ չի մարսվում և օգտակար նյութերը դուրս են բերվում օրգանիզմից, -սննդի մեջ վիտամինները բացակայություն կամ քիչ քանակ. դա լինում է խիստ դիետաների հետևելիս, միատեսակ սնվելիս կամ թերսնվելիս, -նյութափոխանակության խանգարում և օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացում: Հիպովիտամինոզ կարող է առաջանալ որոշ հիվանդությունների բուժման ժամանակ՝ հակավիտամինների ազդեցության հետևանքով: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö' Õ¥Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Որպեսզի օգնենք մեզ և մեր հարազատներին հաղթահարել գարնանային հոգնածությունն ու ազատվել գարնանային ավիտամինոզից, զինվենք որոշ գիտելիքներով: Սկզբում հասկանանք, թե ինչ է կատարվում օրգանիզմում այս կամ այն վիտամինի անբավարարության դեպքում: -վիտամին A-ի անբավարարության դեպքում հաճախանում են վարակային հիվանդությունները, դանդաղում է ոսկրերի աճը, զարգանում է հավկուրություն: –B խմբի վիտամինների անբավարարությունը բերում է ռադիկուլիտի, ռևմատիզմի, սիրտ-անոթային հիվանդությունների սրացմանը: Այս վիտամինների անբավարարության դեպքում խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը, զարգանում է սակավարյունություն և մաշկի բորբոքում: Դիտվում է սրտխառնոց, կոնյուկտիվիտ, մազերի վաղ ճերմակում, ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդություններ, երեխաների մոտ ՝ աճի դանդաղում: –վիտամին C–ի անբավարարությունը բերում է սրտային հիվանդությունների, ատամների քայքայման և իմունիտետի անկման: Õ•Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Ö'Õ´ Õ´ÕµÕ¸Ö'Õ½ Ö…Õ£Õ¿Õ¡ կար տարրերի անբավարարությունը կարող է բերել ոչ պակաս կարևոր հետևանքների. մարսողության խանգարում, արյունահոսություն, ճաղատացում, վահանաձև գեղձի գործունեության խանգարում, արագ ծերացում, քաղցկեղային հիվանդությունների զարգացում: Վիտամիններն ու հանքանյութերն անհրաժեշտ են մեզ նորմալ նյութափոխանակության, հյուսվածքների թարմացման համար: Իսկ օրգանիզմում դրանց անբավարարության պատճառը ոչ միայն սթրեսն ու անբարենպաստ էկոլոգիական վիճակն է, այլև անորակ և չբալանսավորված սնունդը: Ճիշտ սննդակարգը սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով հարուստ սննդակարգն է: Ô³Õ¡Ö€Õ¶Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¸Õ¦Õ«Õ¶ Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¥Õ¯Õ¥Ö" ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¶Ö", Õ©Õ¥ Õ¯Õ¸Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¿ Õ¸Ö€Õ¿Õ¥Õ² ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ ÖƒÕ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ½ Õ¯Õ¡Õ´ Õ¡ÕµÕ¶ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¨: Վիտամին A՝ գազար, բազուկ, լոլիկ, կարմիր պղպեղ, ծիրան: Վիտամին B1 ` ընկույզ, լոբազգիներ, խոզի միս, տավարի միս, բրինձ, հնդկաձավար: Վիտամին B2` բանջարեղեն, ձու, կաթ, ձուկ, միս: Վիտամին C ՝ ցիտրուսային մրգեր կաղամբ, լոբազգիներ, խնձոր, ելակ: Վիտամին D ` կաթ, կաթնամթերք, կարմիր ձուկ, լյարդ: Վիտամին E ` բուսական յուղ, կանաչեղեն: Ô´Õ«Õ¥Õ¿Õ¡Õ¶` Õ¡Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¸Õ¦Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Գարնանային ավիտամինոզը կանխելու համար պետք է առաջին հերթին կարգավորել սննդակարգն այնպես, որ օրգանիզմ մտնի անհրաժեշտ քանակի սպիտակուց, ճարպ և ածխաջուր, իսկ դա նշանակում է, որ մեր օրգանիզմը պետք է ընդունի բավարար քանակությամբ դյուրամարս մթերք, որը պարունակի վիտամիններ և ամինաթթուներ: Դա թարմ և սառեցված մրգերն ու բանջարեղենն են, կանաչին, կարմիր միսը, թռչնի միսը, ձուկը: Գարնանը, երբ սնունդը հիմնականում կենդանական է, օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռությունը շեղվում է դեպի թթվայինը: Դա պայմանավորված է նրանով, որ կենդանական ծագման ուտելիքները փոխանակման ընթացքում առաջացնում են ավելի շատ թթվային նյութեր, դա է թուլության զգացման պատճառը: Իսկ բուսական սնունդը հիմնայնացնում է արյունը և կանխում գարնանն ինքնազգացողության վատացումը: Կանաչեղենն ու բանջարեղենը պարունակում են նյարդային, էնդոկրին համակարգի, մկանների, ինչպես նաև տարբեր ներքին օրգանների վրա դրական ազդեցություն ունեցող հակաօքսիդանտներ, ֆիտոցիդներ, եթերային յուղեր, օրգանական թթուներ: Ուտելիք պատրաստելու համար օգտագործեք թարմ կամ թեկուզ սառեցված բանջերեղեն, որն իր հատկություններով գրեթե չի զիջում թարմին, եթե իհարկե կրկնակի չի սառեցվել և ճիշտ է պահվել: Վիտամինների և այլ օգտակար նյութերի համար մթերքների ջերմային մշակվումը ցանկալի է իրականացնել ցածր ջերմաստիճանի պայմաններում և որքան հնարավոր է կարճ ժամանակում, իսկ մսեղենը ցանկալի է եփել ջեռոցում` փայլաթիթեղի մեջ փաթաթած: Գարնանային և վաղ ամառային շրջանում օգտակար են ոչ միայն թարմ բանջարեղենը, այլև թթու կաղամբը, վարունգն ու լոլիկը: Բալանսավորված սնունդը ենթադրում է որոշակի սննդի ռեժիմ, այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է որոշի թե հատկապես ինչ ռեժիմ է իրեն համապատասխանում և խիստ հետևի դրան: Ô¿Õ¥Õ¶Õ½Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¶ Õ¸Ö' Õ¡Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¸Õ¦Õ¨ Գարնանը վիտամինային անբավարարությունը կանխելու համար մեծ նշանակություն ունեն արևի ճառագայթներն ու թարմ օդը, օրինակ՝ վիտամին D-ն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ, այնպես որ փորձեք շատ մնալ արևի տակ: Օգտակար է նաև երեկոյան զբոսանքը: Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին, հատկապես, եթե աշխատանքը պասիվ ոճի է: Ô±Õ¼Õ¸Õ²Õ» Õ¥Õ²Õ¥Ö": http:/ /astghikmc.am /