
73 դիտում
Գովազդի գլխավոր նպատակը մարդկանց մոտ ապրանքը գնելու հետաքրքրություն առաջացնելն է։ Տեղեկատվության 80%-ը մենք ստանում ենք տեսողական ընկալման միջոցով, ուստի գույների կարևորությունը գովազդում չափազանց մեծ է։ Նախքան բրենդը հանրությանը ներկայացնելը հսկայական աշխատանք ու նախապատրաստվածություն է պահանջվում։ Առաջին ու ամենակարևոր պայմանը տվյալ բրենդի գովազդի համար օգտագործվող գույներն են, որոնք անջնջելի տպավորություն են գործում դիտողի վրա։ Ô±Õ°Õ¡, Õ©Õ¥ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¥Ö€Õ¶ Õ«Õ¶Õ¹ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ£Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´Ö‰ ÔµÖ€Õ¯Õ¶Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Սա այն գույներից է, որը նշանակում է վստահություն, հուսալիություն, պատասխանատվություն։ Ô´Õ¥Õ²Õ«Õ¶ Դեղինը համարվում է լավատեսական գույն։ Դրա առավելություններից մեկն արտահայտչականությունն է, որը գրավում է գնորդների ուշադրությունը։ Օրինակ՝ McDonalds-ի լոգոտիպում վառ դեղինը օգտագործվել է քաղցած մարդկանց գրավելու համար։ Ô¿Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Կարմիրը խորամանկ գույն է, օգտագործվում է ուշադրություն գրավելու համար։ Այդ իսկ պատճառով այն շատ հաճախ օգտագործվում է մեծ ակցիաների հայտարարությունների համար, քանի որ միանգամից նկատվում ու ընկալելի է դառնում դիտողի համար։ Ô¿Õ¡Õ¶Õ¡Õ¹ Կանաչն աչքին հաճելի ու ամենաթեթև գույներից է․ խորհրդանշում է առողջություն, թարմություն ու հանգստություն։ Ահա թե ինչու է առողջապահությանն առնչվող բրենդներում գերակշռում հենց այս գույնը։ Ô¾Õ«Ö€Õ¡Õ¶Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Այս գույնը շատ ազդեցիկ է ոչ միայն իր արտահայտչականությամբ, այլև ենթատեքստով։ Սա գովազդում իմաստության ու լավ երևակայության խորհրդանիշն է, ունի նաև հանգստացնող նշանակություն և բնորոշ է հատկապես հակատարիքային ապրանքների գովազդներին։ ÕŽÕ¡Ö€Õ¤Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Վարդագույնն առաջացնում է ուրախության զգացողություն, այն նաև երիտասարդության խորհրդանիշն է։ Ընդ որում՝ բաց վարդագույնն ընդգծում է ռոմանտիկությունը։ Վարդագույնի ցանկացած երանգ բրենդին կանացիություն է հաղորդում։ Սև Սև գույնը բիզնեսի ու շքեղության խորհրդանիշն է։ Ահա թե ինչու է այն համարվում նախընտրելի գույն երեկոյան զգեստների ու լիմուզինների գովազդի համար։ Սպիտակ Ինչպես գիտենք սպիտակ գույնը նշանակում է մաքրություն և այս դեպքում էլ բացառություն չէ։ Այն համարվում է ամենագրավիչ գույնը գովազդում։ Հիշենք ամենահաջողակ բիզնեսներից երեքը՝ Apple-ը, Wikipedia-ն և Honda-ն, որոնք օգտագործել են սպիտակ գույնը։ Ô²Õ«Õ¦Õ¶Õ¥Õ½ Õ¬Õ¸Ö'Ö€