
49 views
Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահերձարանը` բարոյապես մաշված սառնարանային կարողություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել, ծառայությունն իրականացվել է բժշկական կենտրոնների կողմից ժամանակավոր տրամադրվող, անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող սենյակներում և օգտագործվել է մարզային ԲԿ-ների կողմից տրամադրված ախտաբանաանատոմիական դիահերձարանները։ 2018 թվականի մայիսից ի վեր մշակվել և կյանքի է կոչվել համապետական դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։ Ըստ այդմ՝ Նախագծվել է Երևանում կենտրոնական կառույցի և բոլոր մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքները։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Մարտունի քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։ Սևանի և Գորիսի մասնաճյուղերի հարցն ընթացքում է։ 2018 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¸Ö€Õ¸Õ£Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶ ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶Õ« Õ¬Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¡Õ¿Õ¸Ö€Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ°Õ¡Õ´Õ¡Õ¬Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¶Õ¸Ö€ Õ½Õ¡Ö€Ö"Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: 2020 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö€Õ¸Õ£Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ"Õ¥Õ®Õ¡Õ´Õ¸Ö€Õ« Õ¤Õ«Õ¡Õ°Õ¥Ö€Õ±Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ½Õ¡Õ¼Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¨, Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö€Õ¸Õ£Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ·Õ¥Õ¶Ö"Õ¶ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢Ö‰ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են խցիկային սառնարաններ, հիմա էլ շարունակվում է լրացուցիչ սառնարանի կառուցումը: 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարանային մեծ շարժական համալիր։ Ներկայումս վերակառուցվում և սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը, Սևանի մասնաճյուղի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մինչ 2018 թվականը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» գենետիկական հետազոտությունների անցկացման համար նորագույն սարք` գենետիկական սեկվենատոր ընդհանրապես չի ունեցել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերով գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին և 2021 թվականի հունվարին ներկրվել է 2-րդ ամբողջական հոսքագիծը։ Երկու տարվա ընթացքում 25 տոկոսով մեծացել է աշխատավարձային ֆոնդը, աշխատանքներ են տարվում՝ ուժեղացնելու գիտագործնական բաղադրիչը։ Կենտրոնի բյուջեն վերջին տարիներին հետևյալ պատկերն է ունեցել` 2018 թվականին` 364 մլն դրամ, 2019 թվականին` 481 մլն դրամ: Նախորդ տարվանից` 32 տոկոսով կամ 117 մլն դրամով ավելի, 2020 թվականին` 594 մլն դրամ: 2018 թվականից` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով ավելի: Սա է կառավարության իրական վերաբերմունքը զոհերի և ընդհանրապես, բոլոր հանգուցյալների նկատմամբ: Մինչև 2018 թվականը Երևանի կենտրոնական մասնաշենքում եղել է դիակային սառնարանային 25 տեղ: 2018 թվականից հետո նմանատիպ տեղերի թիվն ամբողջ հանրապետությունում հասել է 200-ի: