
119 views
Դարչին ը պատկանում է դափնիների դասին, որի բարձրությունը հասնում է 18 մետրի: Այս ծառի կեղևից հնում համեմունք էին ստանում, որը առևտրականների շրջանում լայն տարածում ուներ, և դրա պատրաստման ձևը խիստ գաղտնի էր պահվում: Գոյություն ունի դարչինի 4 տեսակ, բայց ամենահայտնի տեսակը թերևս ցեյլոնականն է: Դարչինը ավանդական չինական բժշկության մեջ այն գործածվել է որպես բուժիչ միջոց՝ մրսածության, փորլուծության, սրտխառնոցի, ցավոտ դաշտանների դեմ: Ապացուցված է, որ դարչինը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը և բարելավում ստամոքսի աշխատանքը, այլև շաքարախտի կանխարգելման համար է արդյունավետ միջոց հանդիսանում: Խորհուրդ է տրվում այդ համեմունքից օրական օգտագործել 1/4 թեյի գդալ` ավելացնելով հյութի, թեյի, սուրճի կամ ինչ-որ այլ ուտեստի մեջ: Դարչինը լայնորեն կիրառվում է խոհանոցում, սակայն այն ունի նաև դրական ազդեցություն առողջության, ինչպես նաև գեղեցկության վրա: Դարչինն առողջության ու գեղեցկության համեմունք է, որը դաբաղանյութեր, արժեքավոր եթերայուղեր, խեժ ու կալցիումի օքսալատ է պարունակում, հարուստ է С, В1, В2, РР, А վիտամիններով, ցինկով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով, օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ, իսկ դարչինի եթերայուղը հակամանրէ հատկություն ունի և խթանում է նյութափոխանակությունը: Մեղրն ու դարչինն իրար հետ օգտագործելով` ուժգնացնում ենք այդ մթերքների բարերար հատկություններն ու հնարավորություն տալիս ավելի լավ յուրացմանը: Սրտի համար առաջարկվում է նախաճաշին մեղրի ու դարչինի փոշու խառնուրդ քսած հաց ուտել: Դա նվազեցնում է խոլեստերինի մակարդակը երակներում ու փրկում ինֆարկտից: Նույնիսկ արդեն ինֆարկտ տարածների մոտ կրկնաինֆարկտի ռիսկը նվազում է: Դարչինը շատ արագ իջեցնում է զարկերակային ճնշումը: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ մածունին ավելացնել 0,5 թեյի գդալ դարչին և ուտել: Արդյունքը շատ արագ է զգացվում: Õ"Õ¡Ö€Õ´Õ¶Õ« Õ½Õ¯Ö€Õ¡Õ¢ Քիչ քանակությամբ զեյթունի ձեթին խառնել 2 թեյի գդալ սև աղացած բիբար, 1 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ դարչին: Մաշկը տրորել մերսող շարժումներով և լվանալ սառը ջրով: Տհաճ և ցավոտ պզուկներից ազատվելու համար պատրաստեք դարչինով դիմակ: Խառնել 3 ճաշի գդալ մեղր և 1 ճաշի գդալ դարչին: Պատրաստի խառնուրդը քսել մաշկին: Դարչինը կկանխի բակտերիայով պայմանավորված ակնեն, իսկ մեղրը կհիդրատացնի մաշկը: Եթե ցանկանում եք վերականգնել մաշկի փայլը և ազատվել մեռած մաշկից, ապա պատրաստեք նուշի յուղով, ծովային աղով, մեղրով և դարչինով խառնուրդ ու քսեք մաշկին: Զգուշությամբ կատարեք շրջանաձև մերսումներ և լվացվեք: Եթե ցանկանում եք խթանել մազերի աճը, ապա պատրաստեք դարչինով դիմակ մազերի համար: Խառնել 2 ճաշի գդալ դարչին, ավելացնել մի փոքր մեղր և ձիթապտղի յուղ: Խառնուրդը առավել խիտ դարձնելու համար ավելացնել ձու: Պատրաստի դիմակը մերսումներով քսել խոնավ մազերին և մազարմատներին: Պահել 15 րոպե, ապա լվանալ շամպունով: