
225 views
Դեղաբույսերը , մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսեր են։ Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Հայաստանում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 տեսակ, օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում։ Ô²Õ¸Ö'ÕªÕ«Õ¹ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց օրգաններում առկա քիմիական տարբեր բաղադրության օրգանական նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն), որոնք ֆիզիոլոգական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա։ Բույսերում առաջացող կենսաբանական ակտիվ նյութերը կենդանի օրգանիզմի նյութափոխանակության արդյունք են, ուստի ավելի բնական ձևով են մասնակցում մարդու օրգանիզմի կեևսաքիմիական և այլ կենսաբանական շարժերին։ Բույսերում պարունակվող որոշ նյութեր ազդում են սպիտակուցների կենսասինթեզի վրա, պայմաններ ստեղծում իմունային մարմինների սինթեզի համար, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ռեակցիաները, ֆերմենտների ակտիվությունը և այլն։ Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին , իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին ։ ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ. Սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը, Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, խուլեղուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն` ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։ Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Հավաքած դեղաբույսեր դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր)։ Չորացած դեղաբույսերը օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ (հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար)։ Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները (արդյունավետություն, անվտանգություն և այլն) նույնն են։ Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները։ Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց։