
69 դիտում
«25 տարի շարունակ դուք եկել եք ձեր նախաձեռնություններով։ Այսօր մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք շնորհակալություն հայտնելու 25-ամյա բեղմնավոր ձեր գործունեության համար։ 1992 թվականին դուք հանդես եք եկել մի նախաձեռնությամբ, որն իսկապես լույս է բերել հայի աչքերին` մեր հայրենակիցներին հնարավորություն տալով տեսնելու և ապրելու լիարժեք կյանքով»,-ընդունելով Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանի գլխավորած բազմանդամ պատվիրակությանը` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Պատվիրակության թվում էին ինչպես ԱՄՆ-ի, ՄԵծ Բրիտանիայի և այլ երկրների ճանաչված ակնաբույժներ, ովքեր երկար տարիներ մասնագիտական անգնահատելի աջակցություն են ցուցաբերում նախագծին, այնպես էլ ծրագիրը քաջալերող և ֆինանսավորող բարերարներ։ Նախարարն ընդգծել է, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ ակնաբուժությունն այսօր Հայաստանում առաջատար ոլորտներից մեկն է։ Նա կարևորել է նաև ՀԱՆ-ի հայաստանյան թիմի` գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի և բժշկական տնօրեն Ալեքսանդր Մալայանի ներդրումը։ ՀԱՆ-ի նախագահ Ռոջեր Օհանիսյանըևս բարձր գնահատելով Հայաստանում աշխատող թիմի և հայ բժիշկների գործունեությունը` խոստովանել է, որ շատ դեպքերում ծրագրերն իրականացվել են Ալեքսանդր Մալայանի հորդորով, քանի որ նա ավելի քաջատեղյակ է եղել երկրի կարիքների և առաջնահերթ խնդիրների մասին։ Նախարարին ներկայացվել են Հայաստանում ակնաբուժական կլինիկաների ծավալման, Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոնի ստեղծման և դրանց աշխատանքների շարունակականության ապահովման, բժիշկների վերապատրաստման և այլ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեցող ճանաչված մասնագետները։ Լևոն Ալթունյանը Հայաստանի ամբողջ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բոլորին անչափ կարևոր և երկարամյա առողջապահական ծրագրի իրականացման համար։ «Ես պարզապես խոսքեր չեմ գտնում հայ ժողովրդի երախտիքը Ռոջեր Օհանիսյանին հայտնելու համար։ Ձեր մարդասիրական առաքելության, Ձեր հայրենանվեր գործունեության հանդեպ որևէ մեկը չի կարող անտարբեր գտնվել»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Ռոջեր Օհանիսյանը և Ալեքսանդր Մալայանը պատվիրակության անունից շնորհակալություն են հայտնել նախարարին` ընդգծելով, որ նախագիծը, ի դեմս նախարարության, շարունակում է իր թիկունքին զգալ հուսալի գործընկերոջ աջակցությունը։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանին, նախագծի բժշկական տնօրեն և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով: «Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է, վստահությամբ ու հավատով լի նրա հայացքը, աշակերտների հիացմունքը։ Այնուհանդերձ նախարարությունը ցանկացել է այս կերպ արտահայտել իր երախտիքը 25-ամյա գործունեությամբ արձանագրված ձեռքբերումների համար»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Õ†Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¨ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€ Õ§ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ¶Õ¡ÕÕ¡Õ£Õ®Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¢Õ¡Ö€Õ¥Ö€Õ¡Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Ö€Õ¤Õ¡Õ½Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ°Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¾Õ¥Ö€ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨Ö‰ Õ€Õ€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶