
69 просмотры
Կնոջ հղիությունը կարևոր իրադարձություն է ընտանիքի կյանքում։ Եվ որքան էլ դրական ասոցիացիաներն ու տրամադրվածությունը գերիշխում են, հիշենք, որ իրականում հնարավոր է՝ ընտանիքի ոչ բոլոր անդամները դրական վերաբերվեն մոտ ապագայում երեխայի ներկայության փաստին: â € Ապագա մայրիկի համար հղիությունը կարող է լինել շատ ցանկալի, սպասված, պլանավորված կամ հակառակը՝ պատահական, հանկարծակի, անժամանակ ու անցանկալի: â € Որոշ կանայք պատրաստ են ընդունել երեխայի ծնունդը՝ որպես ճակատագրի պարգև, որպես կյանքի հիմնական իմաստ և երջանկություն։ Մյուսները, ընդհակառակը, երեխայի ապագայից սպասում են միայն տհաճություններ, տխրություն, դժվարություններ: â € Բայց ամեն ինչ այդքան պարզունակ չէ. երեխայի ծնունդին սպասող կանանց հոգեհուզականության գունապնակն ավելի բազմազան է, քան ուղղակի պատրաստ և անպատրաստ լինելը։ â € Ըստ հոգեբան Ի.Վ.Դոբրյակովի՝ բացի հղիությունն ադեկվատ ընդունող տիպերից, կան նաև վերաբերմունքի այլ տիպեր. â € • մերժող, երբ կինը չի ընդունում հղիությունը և չի ցանկանում փոխել կենսակեպը, â € • անհոգ, երբ ընդունում է հղիությունը և կարծում, որ հետագայում ամեն ինչ ինքնստինքյան կկատարվի, â € • տագնապային՝ ֆիզիկապես հյուծման կամ ներընտանեկան լարված հարաբերությունների հետևանքով, â € • դեպրեսիվ, ով կարծում է, որ ապագայում բազմաթիվ դժվարություններ են սպասվում և ավելի լավ կլիներ, որ հղիությունը չլիներ: â € Ինչ վերաբերում է հայրերին, ապա նրանց դեպքում ևս ընտանիքում երեխայի լույս աշխարհ գալու նկատմամբ վերաբերմունքը տարբեր է լինում: â € Õ€Õ¡Õ½Õ¸Ö'Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¸Ö'Õ´ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®, Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Ö†Õ«Õ¶Õ¡Õ¶Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¾Õ¡Õ® Õ¿Õ²Õ¡Õ´Õ¡Ö€Õ¤Õ«Õ¯ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ¬Õ¸Ö'Ö€Õ¨ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¸Ö'Ö€Õ¡ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, Õ°ÕºÕ¡Ö€Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Ö‡ Õ¥Ö€Õ¡ÕÕ¿Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: â € Տղամարդիկ, որոնց համար ընտանեկան կյանքը կարևորությամբ առաջին հորիզոնականում չէ, այս լուրին կարող են զուսպ վերաբերվել, ենթադրել, որ երեխան կխանգարի կյանքի սովորական ընթացքին։ Բայց վստահ են, որ կանայք այս հանգամանքը կհաղթահարեն: â € Ամուսինները երիտասարդ տարիքում հաճախ ճիշտ չեն գնահատւմ ընտանիքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը և անհոգ են վերաբերվում երեխայի ծնունդին: â € Հաճախ նրանք արտաքնապես շատ են ուրախանում կնոջ հղիության փաստով, հպարտությամբ են դրա մասին հայտնում ընկերներին, կարծես թե այդպիսով համոզում են իրենք իրենց, բայց հայր լինելու պահանջմունքը չի նկատվում: Երկուսով - հոգեբանական մասնագիտացված կենտրոն