
119 views
1. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք լուսաբացները դիմավորելու ավելի շատ հնարավորություն, քան ձեր այն ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն: 2. Եթե դուք մայրիկ եք, ապա փոքրիկին հպվելիս ձեր օրգանիզմն այնքան երջանկության հորմոն՝ սերոտոնին է արտադրում, որ ձեր ընկերուհիները, որոնք դեռ երեխաներ չունեն, անգամ հսկայական քանակությամբ շոկոլադ ու բանան ուտելու դեպքում չեն կարող այդքան բարձրացնել այդ հորմոնի մակարդակը: 3. Եթե դուք մայրիկ եք, ապա դա ինքնակատարելագործվելու իդեալական շարժառիթ է: Այն միտքը, որ դուք օրինակ եք ծառայում ձեր երեխաների համար, կարգապահ դարձնող լավագույն գործոնն է: 4. Եթե դուք մայրիկ եք, ապա միշտ կուշանաք հանդիպումներից, սակայն միևնույն ժամանակ միշտ կստանաք նոր ծաղկած հովտաշուշանների ու խատուտիկների առաջին փնջերը, քանի որ երեխաները չեն կարող անտարբեր անցնել նման հրաշքների կողքով: 5. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք որևէ նոր բան սովորելու հիանալի հնարավորություն: Օրինակ՝ կարելի է սովորել համեղ բաներ պատրաստել: Երեխաներն, առհասարակ, լավագույն ոգեշնչումն են: 6. Եթե դուք մայրիկ եք, ապա ունեք սեփական դիմանկարների պատկերասրահն ունենալու եզակի հնարավորություն: Պարզապես հարկավոր է հիշել շրջանակներ գնել, իսկ մնացածի մասին կհոգան երեխաները: 7. Եթե դուք մայրիկ եք, ապա ձեր կյանքի ընթացքում լսած սիրո խոստովանությունների քանակը բազմապատկվում է՝ կախված երեխաների թվից: 8. Եթե դուք մայրիկ եք, ապա ամեն օր օգտվում եք ուրախության, զվարճության, անկեղծության ու սիրո անսպառ աղբյուրից: 9. Եթե դուք մայրիկ եք, ապա ևս մեկը կհպարտանա ու կհիանա ձեզնով, և դա կլինի ձեր փոքրիկը: 10. Եթե դուք մայրիկ եք, ապա դա ապացուցում է, որ երազանքներն իրականանում են, քանի որ բոլոր աղջիկներն էլ մանկուց երազում են մայրիկ դառնալ: Իսկ եթե իրականացել է մի երազանքը, ապա շուտով անշուշտ կիրականանան նաև մյուսները: Նյութի աղբյուրը՝ relaxmam.ru