
43 views
Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել բշտիկներից, հարկավոր է առաջին հերթին կայունացնել աղիների գործունեությունը: Մաշկը հաճախ վերցնում է իր վրա այն համակարգերի ֆունկցիները, որոնք մաքրում են օրգանիզմը: Հետևապես, եթե կա աղիների գործունեության խանգարում, իսկ աղիները հանդիսանում են օրգանիզմի համար մեկ մաքրող համակարգերը, ապա մաշկի վրա բշտիկների առկայությունը կլինի անխուսափելի երևույթ: Բշտիկներից ազատվելու համար առաջին հերթին օգնեք Ձեր աղիներին : Խմեք առավոտյան մեկ բաժակ աղային լուծույթ: Պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գթալ աղն ավելացնել կես լիտր ջրին: Դա ըմպելուց կես ժամ անց խմել մեկ բաժակ կեֆիր: Աղային լուծույթն իր վրա է վերցնում ստամոքսում գտնվող վնասակար նյութերը, իսկ կեֆիրը չեզոքացնում է աղի մնացորդները ստամոքսում և ավելացնում է օգտակար բակտերիաների քանակը: Տեսանելի արդյունք կլինի միայն մոտ մեկ շաբաթից ՝ամենօրյա օգտագործման դեպքում: Օրգանիզմը ,ինչպես նաև մաշկը մաքրելու համար կօգնի ՋՈՒՐԸ, հատկապես գոլ ջուրը: Բոլոր մոդելները , որոնք մեզ են նայում էկրաններից խմում են օրական միջինը 2-2,5 լիտր չգազավորված ջուր: Եվ հատկապես, եթե դուք որոշել եք ազատվել բշտիկներից , փոխեք Ձեր սննդակարգը: Կոլան, լիմոնադը, չիպսը, արագ պատրաստվող սնունդը, սուրճը մոռացե՛ք, երե որոշել եք ազատվել բշտիկներից : Մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, սոյան, կանաչ թեյը պետք է լինեն Ձեր սեղանի մշտական բաղադրիչները: Դրանք կօգեն Ձեզ և՛բշտիկների դեմ պայքարելու ,և՛ գեղեցիկ կազմվածք ունենալու համար: Õ"Õ¡Õ·Õ¯Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¾Õ¡Õ® Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Õ² Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½Õ¥Ö€ 1-ից 2 թեյի գդալ չոր եղեսպակը լցնել 1 բաժակ եռացող ջրի մեջ, թողնել թրմվի 15 րոպե և քամել: Այդ տաք թուրմով անհրաժեշտ է տրորել մաշկի բորբոքված հատվածները: . Ծակոտկեն ու բորբոքված մաշկի դեպքում հարեք ձվի սպիտակուցն ու վրան ավելացնել 1 թեյի գդալ վաղենակի թուրմ: Ստացված խարնուրդը քսեք դեմքի վրա: 2 ճաշի գդալ երեքնուկի կամ երիցուկի տրորած չոր տերևներնը լցնել 1լիտր եռացրած ջրի մեջ, ապա կաթսան դնել ջրով լի մեկ այլ կաթսայի վրա և եփել 30-ից 40 րոպե: Դեմքի յուղոտ մաշկի դեպքում օգտակար է այն լվանալ պատրաստված տաքը թուրմով: Այս թուրմն ունի հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ: