
351 views
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ (լատ pancreatitis , հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), վիճակ, որը բնութագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ։ Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում և արտադրում է մարսողական ֆերմենտներ, ինչպես նաև մի շարք հորմոններ։ Գոյություն ունի ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ՝ սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ։ Պանկրեատիտի ամենատարածված ախտանիշներից է համարվում որովայնի վերին հատվածի սաստիկ ցավը կամ ձախ վերին քառակուսու այրող բնույթի ցավը, որը ճառագայթում է դեպի մեջք, սրտխառնոցը և փսխումը, որն ավելի է վատանում ուտելու հետևանքով։ Ֆիզիկալ զննման արդյունքները կարող են կախված լինել ներքին արյունահոսության առկայությունից կամ ծանրության աստիճանից։ Արյան ճնշումը կարող է բարձրացած լինել ցավի պատճառով, կարող է նաև իջած լինել՝ օրգանիզմի ընդհանուր դեհիդրատացիայի (ջրազրկում) կամ արյունահոսության հետևանքով։ Սրտի կծկումների և շնչառական շարժումների թիվը սովորաբար բարձրացած է լինում։ Որովայնը շոշափելիս սովորաբար ցավոտ է, սակայն այդ ցավը շատ ավելի մեղմ է, քան պանկրեատիտի դեպքում առկա ցավը։ Ինչպես շատ հաճախ լինում է որովայնի խոռոչում առկա ախտահարումների դեպքում, այս դեպքում նույնպես աղիքային ձայները կարող են նվազած լինել աղիների ռեֆլեքսային պարալիզի հետևանքով։ Կարող է դիտվել նաև դեղնուկ և տենդ ։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է նպաստել շաքարային դիաբետի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը։ Չհիմնավորված քաշի կորուստը պայմանավորված է մարսողական ֆերմենտների անբավարարության հետևանքով խախտված մարսողական գործընթացներով։ Վաղ բարդությունները ներառում են շոկը, ինֆեկցումը, համակարգային բորբոքային պատասխանի զարգացումը, արյան մեջ կալցիումի ցածր քանակությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր քանակությունը և դեհիդրատացիան (ջրազրկում)։ Արյան կորուստը, դեհիդրատացիան և հեղուկի կուտակումը որովայնի խոռոչում (ասցիտ) կարող են առաջացնել երիկամային անբավարարություն։ Շնչառական համակարգում առկա բարդությունները սովորաբար ավելի ծանր են ընթանում։ Հաճախ կարող է դիտվել հեղուկի կուտակում թոքամզի (պլևրա) խոռոչում։ Մակերեսային (ոչ խորը) շնչառությունը բերում է թոքի կոլապսի։ Պանկրեասի ֆերմենտները կարող են ախտահարել թոքերը՝ առաջացնելով բորբոքում։ Ծանր բորբոքումը կարող է նպաստել ներորովայնային հիպերտենզիայի և որովայնի կոմպարտմենտ համախտանիշի զարգացմանը։ Երիկամների և շնչառական համակարգի շարունակական ախտահարման պարագայում կարիք է լինում բացել որովայնը՝ ճնշումը նվազեցնելու նպատակով։ Ուշ բարդությունները ներառում են կրկնվող պանկրեատիտը և պանկրեատիկ պսևդոցիստերի (կեղծ կիստա) զարգացումը՝ պանկրեատիկ արտազատուկների կուտակում՝ պատված սպիական հյուսվածքով։ Սա կարող է նպաստել ցավի առաջացմանը, ինֆեկցվել, պատռվել և արյունահոսել, խցանել լեղապարկային ծորանը՝ բերելով դեղնուկի կամ տարածվել ամբողջ որովայնով։ Սուր նեկրոտիկ պանկրեատիտը կարող է առաջացնել պանկրեասի աբսցես (թարախակույտ)՝ թարախի կուտակում, որն առաջացել է նեկրոզի, հեղուկի կուտակման և ինֆեկցման հետևանքով։ Սա պատահում է դեպքերի մետ 3%-ի շրջանում կամ 60% դեպքերում, եթե առկա է երկու պսևդոցիստ և գազ պանկրեասում։ Պանկրիտիտի համար տարբերակիչ ախտորոշումը ներառում է , բայց չի սահմանափակվում խոլեցիստիտով, խոլեդոխոլիթիազով, պերֆորացված պեպտիկ խոցով, աղիքային ինֆարկտով, փոքր աղիքային անանցանելիությամբ, հեպատիտով և մշտական մեզենտերիալ իշեմիայով: Ախտորոշման համար անհրաժեշտ են այս 3 չափանիշներից 2-ի առկայությունը․ Ցավի բնորոշ սուր սկիզբը էպիգաստրալ շրջանում կամ անորոշ որովայնային ցավը, որը ճառագայթում է դեպի մեջքը Արյան շիճուկում ամիլազի կամ լիպազի քանակությունը նորմայից բարձր է շուրջ 3 անգամ Õ€Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¹Õ¡ÕµÕ«Õ¶, Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¡Õ¼Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¡Õ¶Õ¡Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ·Õ¥Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ¸Ö€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ£Õ¥Ö€Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Ö‡ Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯ Õ£Õ¥Ö€Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ· ÕºÕ¡Õ¿Õ¯Õ¥Ö€ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¥Õ¬ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¥Õ¬Õ¸Ö'Õ¶Ö‰ Վիզուալիզացիայի նպատակով կիրառվում է գերձայնային հետազոտությունը, որը համարվում է ամենահարմար, ոչ ինվազիվ, պարզ և ոչ թանկ հետազոտությունը։ Այն ավելի զգայուն և սպեցիֆիկ է պանկրեատիտների այն տեսակների դեպքում, որոնց առաջացումը պայմանավորված է եղել լեղային քարերով։ Կոնտրաստով համակարգչային շերտագրությունը (ՀՇ) սովորաբար կարող է կիրառվել որովայնի ցավի առաջացումից մոտ 48 ժամ հետո, որպեսզի գնահատվի պանկրեասի նեկրոզը և արտապանկրեատիկ հեղուկը, ինչպես նաև հիվանդության ծանրության աստիճանը։ ՀՇ-ի ավելի վաղ կիրառումը կարող է կեղծ պատկերի առաջացման պատճառ դառնալ։ Ô·Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯ Õ¼Õ¥Õ¿Ö€Õ¸Õ£Ö€Õ¡Õ¤ ÕÕ¸Õ¬Õ¡Õ¶Õ£Õ«Õ¸ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ¸Õ£Ö€Õ¡Ö†Õ«Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯ Õ£Õ¥Ö€Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Ö…Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ¬Õ¥Õ²Õ¡ÕºÕ¡Ö€Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Õ¡Õ£Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ«Õ¿Õ« Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶Õ¨, Õ¥Õ©Õ¥ Õ¡Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ½Õ¯Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€Ö‰ Պանկրեատիտի բուժումը համարվում է պահպանողական և կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Մորֆինը, հիմնականում, հարմար է ցավի ղեկավարման տեսանկյունից։ Չկան կլինիկական հետազոտություններ այն մասին, որ մորֆինի օգտագործումը կարող է սրել կամ առաջացնել պանկրեատիտ կամ խոլեցիստիտ։ Սուր պանկրեատիտի բուժումը կախված կլինի նրանից, թե արդյոք ախտորոշված է պանկրեատիտի մեղմ ձևը, որը չի առաջացնում բարդություններ կամ ծանր ձևը, ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Õ"Õ¥Õ²Õ´ Õ½Õ¸Ö'Ö€ ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ«Õ¿ Մեղմ սուր պանկրեատիտի բուժումը հաջողությամբ իրականացվում է ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Ավանդաբար, մարդկանց թույլ չի տրվում ուտել, մինչև որ բորբոքումը կլուծվի, բայց վերջերս ապացուցվել է, որ վաղ կերակրումը ապահով և բարելավում է արդյունքները: Քանի որ պանկրիտիտը կարող է առաջացնել թոքերի ախտահարումներ և ազդել նորմալ թոքերի գործառույթների վրա, թթվածինը երբեմն կիրառվում է շնչառական խողովակներով, որոնք միացված են քթի միջոցով: Խողովակները կարող են հեռացվել մի քանի օր անց, երբ ակնհայտ է, որ վիճակը բարելավվում է: Ջրազրկում կարող է առաջանալ սուր պանկրեատի դրվագի ժամանակ, ուստի հեղուկները պետք է տրվեն ներերակային: Օփիոիդները կարող են օգտագործվել ցավի մեղմացման համար: Վաղ կերակրումը չի առաջացնում խնդիրներ և կարող է հանգեցնել հիվանդանոցից շուտ դուրս գրվելու հնարավորությանը: Ô¾Õ¡Õ¶Ö€ Õ½Õ¸Ö'Ö€ ÕºÕ¡Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¡Õ¿Õ«Õ¿ Ծանր սուր պանկրեատիտը կարող է առաջացնել օրգանային անբավարարություն, նեկրոզ, պսևդոցիստեր և աբսցես։ Եթե ծանր սուր պանկրեատիտ է ախտորոշվել, մարդիկ պետք է ընդունվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ակնհայտ է, որ մարմնի մեջ առկա հեղուկների մակարդակը զգալիորեն կնվազի, քանի որ այն տարանջատում է մարմնի հեղուկներն ու սնուցիչները` ենթաստամոքսային գեղձի վերականգնման ժամանակ: Հեղուկի մակարդակի անկումը կարող է հանգեցնել մարմնի ներսում արյան ծավալի կրճատմանը, որը հայտնի է հիպովոլեմիկ շոկ անվամբ: Հիպովոլեմիկ շոկը կարող է կյանքին սպառնացող լինել, քանի որ այն կարող է շատ արագ թթվածնի նվազման պատճառ դառնալ,իսկ դա խիստ անհրաժեշտ է գոյատևման համար: Հիպովոլեմիկ շոկից խուսափելու համար հեղուկները ներմուծվում են ներերակային ճանապարհով: Թթվածին մատակարարվելու է քթին կցված խողովակներով և օդափոխության սարքավորումները կարող են օգտագործվել շնչելու նպատակով: Սնուցող խողովակները կարող են օգտագործվել սննդային միջոցներ ապահովելու համար` համապատասխան ցավազրկման զուգորդմամբ: Մեղմ սուր պանկրեատիտի դեպքում հարկավոր է բուժել հիմքում ընկած պատճառահետևանքները՝ լեղապարկային քարերը, դադարեցնել դեղորայքի կիրառումը, ալկոհոլի օգտագործումը և այլն: Եթե պատճառը լեղապարկային քարերն են, ապա հավանական է, որ այն կվերացվի էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի ընթացքում կամ կիրականացվի լեղապարկի հեռացումը: Լեղապարկը պետք է հեռացվի հիվանդանոցային պայմաններում կամ երկու շաբաթվա ընթացքում պանկրիտիտի առաջացման ժամանակ, որպեսզի սահմանափակվի կրկնվող պանկրեատի ռիսկը: Եթե պանկրեատիտի առաջացման պատճառը ալկոհոլն է, ալկոհոլի օգտագործման դադարեցումը և ալկոհոլային կախվածության բուժումը կարող է բարելավել հիվանդի վիճակը։ Եթե անգամ պանկրեատիտի առաջացման հիմքում ալկոհոլի օգտագործումը չէ, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ դրա օգտագործումից 6 ամսվա ընթացքում, քանի որ այն կարող է հետագա վերականգնողական շրջանում վնասել պանկրեասը։ Սննդի բերանացի ընդունումը, հատկապես ճարպերի, սկզբնական շրջանում հակացուցված է, թեև ցույց է տրվել, որ 48 ժամվա ընթացքում էնտերալ սնուցման անցումը կարող է բարելավել կլինիկական արդյունքները։ Հեղուկները և էլեկտրոլիտները տրվում են ներերակային։ Սննդանյութերը տրվում են խողովակային սնուցման միջոցով, որպեսզի շրջանցվի ստամոքսաղիքային համակարգը և հնարավոր լինի խուսափել մարսողական ֆերմենտների վնասող ազդեցությունից, եթե բուժման առաջին 72-96 ժամվա ընթաքում չկա որևէ առաջընթաց։ Ô±Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨` /hy.wikipedia.org/