
65 просмотры
Երևանի պետական բժշկական համալսարանում կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն, որի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը: « Արմենպրես »-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից, մանրամասնելով, որ նպատակներից է նաև աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ: «Ժամանակակից աշխարհում, սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները որոշումներ ընդունող մարմիններից պահանջում են հստակ, ապացուցողական հենք ունեցող, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված և տեղի իրավիճակին համապատասխանող ու իրական կյանքում իրագործելի հրամանների, որոշումների և օրենքների ընդունում: Նման իրավական ակտերի կենսագործունեության համար առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալիրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում»,- նշված է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ô¿Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¨ Õ¯Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡ Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¼Õ¸Ö'ÕµÕ©Õ¶Õ¥Ö€Õ¨. Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¶Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ·Õ¡Õ¯Õ´Õ¡Õ¶, Õ«Ö€Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶, Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¬ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ). Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում. Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում. Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում. ÕˆÕ¬Õ¸Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Ö"Õ¶Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ Õ°Õ¡Ö€Õ©Õ¡Õ¯Õ« Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´. Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում: Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում: